Դեպի վեր

ՀՀ ԳԱԱ-ում քննարվկել են գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները

armenpress.am05/16/2022, 5:18

ՀՀ ԳԱԱ-ում քննարվկել են գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից։

««Illumina» ընկերությունը մշակում և արտադրում է սարքավորումներ, ռեագենտներ և ապահովում է գենոմային տվյալների պահպանման ու վերլուծության կենսաինֆորմատիկական լուծումներ կենսաբժշկության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։ Ընկերության մասնաբաժինը բարձր արդյունավետ սեքվենատորների և կենսաչիպերի արտադրության շուկայում կազմում է 95%»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը նշել է. «Չնայած նրան, որ գենոմային տեխնոլոգիաներն արդեն իսկ բավականին տարածված են Հայաստանում, մեր գիտնականները հետաքրքրված են նորագույն տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ։ Ագրոգենոմիկայի զարգացումն առաջին հերթին պետք է հիմնվի Հայաստանի բնության յուրահատուկ կենսաբազմազանության վրա, որը հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի տասնյակ երկրների բնագետների համար։ Միաժամանակ, գենոմային տեխնոլոգիաների ներդրումն անկասկած կնպաստի հազարամյակների ընթացքում ձևավորված յուրահատուկ գենոմային համալիրների կիրառմանը միջազգային հետաքրքրություն ներկայացնող սելեկցիոն աշխատանքներում»:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Գենոմիկա և կենսաինֆորմատիկա. մեծ տվյալներից դեպի հիմնարար գիտելիքներ և նորարարական մշակումներ» գիտական զեկույցով: Նա ցույց տվեց կենսաինֆորմատիկայի ոլորտում Հայաստանի գիտնականների ձեռքբերումները և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք կընձեռի նորագույն սարքավորումների կիրառումը։ «Աշխարհում կտրուկ զարգանում է ագրոգենոմիկայի բնագավառը: Այն լայն հնարավորություններ կստեղծի և՛ հիմնարար գիտության համար, և՛ գյուղատնտեսության ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր