Դեպի վեր

Կարեն Անդրեասյան․ Օրենքի ոգով՝ այսօրվա Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ

azatutyun.am09/18/2019, 8:42

Կարեն Անդրեասյան․ Օրենքի ոգով՝ այսօրվա Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ

Այսպիսի բարոյական և իրավական կերպարով Սահմանադրական դատարանը օր առաջ պետք է հեռացվի, պնդում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նախկին օմբուդսմենը «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Կարեն Անդրեասյան․ - Շատ թերահավատ եմ, որ [Սահմանադրական դատարանի նախագահ] պարոն [Հրայր] Թովմասյանը հրաժարական կներկայացնի, չնայած ես ձեր հենց տաղավարից հույս էի հայտնում ժամանակին, որ նա ի վերջո կանի այդ քայլը:

Հասկանո՞ւմ եք, էդ որ ասում են սահմանադրական մարմինը, սահմանադրական կարգը, իշխանությունը ճնշում է գործադրում՝ էս բոլոր տերմինները լավ տերմիններ են, ճիշտ են, դասագրքային են, բայց Հայաստանի պայմաններում դատական անկախության էդ ոչ գործել է, ոչ էլ հիմա դրա ժամանակն է դա շահարկելու:

Պարոն Թովմասյանը եկել է հակասահմանադրական ճանապարհով իր պաշտոնին, և էստեղ ես, հստակ հայտարարությունը իմ համար ակնհայտ է, որովհետև դա եղել է գործարքների, դա եղել է ներքին պայմանավորվածությունների մի խայտառակ համակարգով է նա եկել, նույնիսկ էնպիսի ակնհայտ բան արեցին՝ օրերի դրությամբ գործարք կազմակերպեցին, որ դա համարյա, չգիտեմ, անժամկետ լինի իր էդ նախագահությունը, ինչը հակասում է Սահմանադրության ոգուն:

Գիտե՞ք, նախկին իշխանությունը մի էսպիսի լավ բան էր անում, լավ՝ չակերտների մեջ․ ըստ էության, ըստ արդարության, ըստ ճշտի ամեն ինչը աղավաղում, տրորում, ոչնչացնում էր, բայց ըստ օրենքի տառի, այսպես ասած՝ լեգիստական մոտեցմամբ, ինչպես իրենք էին ասում՝ թղթով, ամեն ինչ իբր լավ էր անում:

Հիմա եկել է մի ժամանակ, երբ որ հասարակությունը ուզում է արդարություն, բայց թղթերը դեռ գրված են նախկինների ձեռամբ և նախկինների տրամաբանությամբ, և հիմա, կա այսպիսի մի արտահայտություն՝ օրենքի տառով և ոգով, տառը իրենց կողմից է, ոգին՝ ժողո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր