Դեպի վեր

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին

armenpress.am10/9/2019, 4:18

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը մեր երկիր և կարևորել նրանց հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու և համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարևոր փոփոխություններին և ընդգծել՝ ժողովրդավարությունը հայ հասարակության հավատամքն է, արժեքային համակարգը, Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, և միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ և հաջող ընթացքին:

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նշել են, որ հպարտ են այցելել Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետին և մտքեր փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման շուրջ: Նրանք ընդգծել են՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են, և ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգում: Ջեքի Սփիր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր