Դեպի վեր

Կինս ցանկանում էր 7 որդի ունենալ եւ 7 որդով սեղան նստել. ամուսինները պարգեւատրվել են

armtimes.com03/13/2018, 2:48

Կինս ցանկանում էր 7 որդի ունենալ եւ 7 որդով սեղան նստել. ամուսինները պարգեւատրվել են

Մարտի 8-ի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը նախորդ օրը պարգեւատրել էր մի խումբ կանանց ու նաեւ բազմազավակ ծնողների: Վերջիններիս թվում էին Զարուհի Ներսիսյանը եւ Հարութիկ Պողոսյանը: «Ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար» ամուսինները պարգեւատրվել են Ծնողական փառքի մեդալով:

Այս ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում: Բոլոր յոթ երեխաները տղաներ են: Նրանց հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ցանկությունն է եղել՝ ունենալ յոթ որդի եւ յոթ որդով սեղան նստել: Նկատեց, որ կնոջ մայրը նույնպես յոթ երեխա է ունեցել, բայց չորս տղա եւ երեք աղջիկ:

Հարութիկ Պողոսյանը թվարկեց իր որդիների անուններն ու ծննդյան տարեթվերը: «Առաջինը Արմանն է, 1998 թվականի հունվարի 5-ին է ծնվել: Ծառայում է Արցախի զորամասերից մեկում, սահմանապահ է, ամռանը զորացրվելու է: Երկրորդը Արմենն է, ծնվել է 1999 թվականի մարտի 27-ին, ինքն էլ է ծառայում նույն զորամասում՝ եղբոր հետ: Նա էլ տանկի մեխանիկ-վարորդ է: Երրորդը Լենիկն է, ծնվել է 2001 թվականին՝ հունիսի 24-ին: Չորրորդը Արտակն է, ծնվել է 2002 թվականին՝ հոկտեմբերի 29-ին: Հինգերորդը Սարգիսն է, ծնվել է 2005 թվականի հոկտեմբերի 28-ին: Վեցերորդը Արսենն է, ծնվել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին: Յոթերորդն էլ մեր Աշոտ Երկաթն է (ծիծաղում է-խմբ.), ծնվել է 2009 թվականի փետրվարի 2-ին»:

Յոթ երեխաների հայրը նշեց, որ մշտական աշխատանք չունի, բեռնատար մեքենա է վարում: Զբաղվում են նաեւ հողագործությամբ ու անասնապահությամբ: «Աշխատանք չունենք, հող էլ չունենք: Կես հեկտար հող ունեմ, բայց մեր տան հարակից տնամերձ հողամասեր կան, իրենք այստեղ չեն, ռուսաստաններում են, մեկ հեկտար վարձակալել եմ, ցանում եմ, սարում խոտհարքներ ունեմ, խոտ եմ քաղում, վաճառում: Վարորդություն եմ անում (ես ինքս վարորդ եմ մասնագիտությամբ), գիշեր-ցերեկ, անքուն-անդադար աշխատում եմ, որ երեխաներիս կարողանամ պահել»,- ապրուստ վաստակելու միջոցների մասին խոսելով՝ ասաց բազմազավակ հայրը:

Երեխաներն, ըստ նրա, ընդունակ են ու լավ են սովորում: Մեկն ուզում է օդաչու դառնալ, մյուսը ռազմական գործ սովորել, երրորդը՝ դառնալ թռչող սարք ստեղծող ինժեներ: Հայրը, սակայն, ցավով խոստովանում է, որ հազիվ թե կարողանա երեխաներին օգնել՝ հասնելու իրենց նպատակին: «Հնարավորությունս չի հերիքի՝ քաղաքում պահել նրանց: Հիմա ախպերներին են սպասում, որ գան, իրենց թեւ ու թիկուքն լինեն, երեխեքին տանք լրացուցիչ պարապմունքի»,- ասաց Հարութիկ Պողոսյանը: Որպես բազմազավակ ընտանիք՝ պետությունից արտոնություններ չեն ստանում. «Աստված ոչ անի, հիվանդու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD481.25483
EUR556.5562.5
RUR7.487.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր