Դեպի վեր

Համաներմամբ ազատ արձակված 31–ամյա տղամարդը Երևանում հարձակվել է տաքսու վարորդի վրա և փախցրել մեքենան (ՎԻԴԵՈ)

newsarmenia.am02/5/2019, 7:36

Համաներմամբ ազատ արձակված 31–ամյա տղամարդը Երևանում հարձակվել է տաքսու վարորդի վրա և փախցրել մեքենան (ՎԻԴԵՈ)

Փետրվարի 2-ի գիշերը, ժամը 1։40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց։ Տաքսի ծառայություններից մեկի հեռախոսավարուհին տեղեկացնում էր, որ վարորդներից մեկը զանգել ու հայտնել է, որ Հարավարևմտյան թաղամասում ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները ճշտեցին դեպքի վայրը, ուր անմիջապես օպերատիվ խումբ մեկնեց։ Տաքսու վարորդը հրավիրվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և հաղորդում տվեց։

Ըստ տուժողի՝ ուղևորը տաքսին նստել էր Նոր Նորքի 5-րդ զանգվածում և խնդրել գնալ Հարավարևմտյան Ա3 թաղամաս։ Երբ հասել էին Սեբաստիայի փողոց, պահանջել էր ուղղությունը փոխել և վարել համայնքապետարանի կողմը։

Հասել էին Օտյան փողոց, ուղևորը թիկունքից հարձակվել էր, ինչ-որ առարկա էր պահել վարորդի կոկորդին ու փող պահանջել։ Վարորդը հրաժարվել էր ու դիմադրել։

Ոստիկանության քրեական հետախույզները ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Շուտով պարզվեց առևանգված մեքենայի ընթացքի հետագիծը։

Ժամը 1։50-ին, ավտոմեքենան հայտնաբերվեց վթարված վիճակում։ Օհանովի 54 հասցեի մոտ բախվել էր ավտոտնակին, ապա մեքենան թողել ու հեռացել էր։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ավտոմեքենայի տարբեր հատվածներում արյան հետքեր կայի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD498504
EUR544557
RUR6.326.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր