Դեպի վեր

ՔԿ․ 2018-ին կոռուպցիայի դեպքերով քննված գործերի թիվն աճել է 127,4 տոկոսով

azatutyun.am04/23/2019, 5:18

ՔԿ․ 2018-ին կոռուպցիայի դեպքերով քննված գործերի թիվն աճել է 127,4 տոկոսով

2018 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1233 քրեական գործ (2017-ին՝ 542), որից 1077-ը վարույթ է ընդունվել 2018-ի ընթացքում (2017-ին՝ 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017-ից:

Քննչական կոմիտեում իրականացված վերլուծությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127,4 տոկոսով:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 1233 քրեական գործերից 315-ը վերաբերել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017-ին՝ 86), 194-ը՝ 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (2017-ին՝ 95), 143-ը՝ 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (2017-ին՝ 8), 125-ը՝ 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը (2017-ին՝ 95), 111-ը՝ 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին (2017-ին՝ 67), 89-ը՝ 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն (2017-ին՝ 22), 78-ը՝ 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (2017-ին՝ 88), 41-ը՝ 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն (2017-ին՝ 12), 39-ը՝ 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն (2017-ին՝ 27), 37-ը՝ 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017-ին՝ 4), և այլն:

448 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է (2017-ին՝ 273): Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ (2017-ին՝ 366): Նշված անձանցից 77-ը ձերբակալվել են (2017-ին՝ 23), 62 անձ ազատվել է արգելանքից (2017-ին՝ 6): Որպես մեղադրյալ ներգրավվել են 658 անձինք (2017-ին՝ 265): Մեղադրանք է առաջադրվել 585 անձի (2017-ին՝ 262): 53 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան (2017-ին՝ 41), որից 5-ը մերժվել է, 48-ը՝ բավարարվել, որից 21-ի նկատմամբ կիրառվել է գրավ: 31 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է (2017-ին՝ 15): Կալանքից ազատվել է 18 մեղադրյալ (2017-ին՝ 13), որոնցից 3-ը՝ դատախազի որոշմամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր