Դեպի վեր

«Ես ու կինս չէինք հավատում, որ կանցնեմ». Սեյրան Մովսիսյան

bravo.am03/26/2020, 2:06

«Ես ու կինս չէինք հավատում, որ կանցնեմ». Սեյրան Մովսիսյան

Սեյրան Մովսիսյանն այս շրջանում նկարահանվում է նոր՝ «Կինստագրամ» սիթքոմում: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանը պատմել է իր հետ ընդհանուր ոչինչ չունեցող կերպարի, նոր ներկայացումների եւ հայտնի վիրուսի պատճառած անհարմարությունների մասին:
Հակառակ բեւեռներ

«Կինստագրամ» սիթքոմում քասթինգի միջոցով եմ հայտնվել: Պետք է նշեմ, որ ոչ կինս՝ Մարինան էր հավատում, որ կանցնեմ, ոչ էլ՝ ես: Կերպարն աղջկա էությամբ ու շարժուձեւով վարսահարդար է: Այնքան տարբեր ենք ես ու կերպարս, որ ասես հակառակ բեւեռներ լինենք: Նա ունի քույր, որն իր հակապատկերն է. ավելի «տղա» է , քան՝ ինքը: 

Շատ բարդ էր մարմնավորելը: Ճիշտ ներկայանալու համար ուսումնասիրել եմ նման մի քանի վարսահարդարի վարքը: Ցավոք, իմ մասնակցությամբ տեսարաններն այնքան էլ շատ չեն: Կցանկանայի կերպարը զարգացնելու ավելի լայն հնարավորություններ ունենալ: Հեշտ է խաղալ այնպիսի դերեր, որոնք քեզ մոտ են, բայց ցանկացած դեասան պետք է պատրաստ լինի հենց այսպիսի մարտահրավերների:

4




Զուգադիպություն

Պատանի հանդիսատեսի թատրոնում ունենք երկու նոր ներկայացում՝ Նար-Դոսի «Մեր թաղը» եւ «Թագուհի Օլիվիայի օրագիրը»: Պրեմիերաները պետք է ապրիլին լինեին, բայց երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված, հետաձգել ենք անորոշ ժամանակով: «Մեր թաղը» պատմվածաշարում գլխավոր կերպարներ չկան, շատ հետաքրքիր բեմադրություն է: «Թագուհի Օլիվիայի օրագիրն» էլ այնքանով է հետաքրքիր, որ թեման շատ արդիական է: Այն մի վիրուսի մասին է, որը, սակայն, հնարել են մարդկանց խափելու համար: Պետք է ասեմ, որ շատ պատահական է համընկել....

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480485
EUR534545
RUR6.937.13
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր