Դեպի վեր

Մոսկվան անուղղակիորեն ճանաչում է Արցախի իրավունքը

1in.am03/15/2019, 5:42

Մոսկվան անուղղակիորեն ճանաչում է Արցախի իրավունքը

Այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է խորհրդարան, որտեղ փակ հանդիպում է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը որդեգրում է որոշակիորեն նոր մոտեցում, ինչը մանրամասն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստում։ Մնացականյանն ասել է նաև, որ հայկական կողմը բանակցություններում շեշտը դնում է մարդու, մարդու իրավունքի խնդիրների վրա, քանի որ արցախյան հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայկական կողմի պահանջը բանակցությունների շարունակության նախապայման չէ, և որ հայկական կողմը բանակցություններին մասնակցում է բացառապես կառուցողական տրամադրվածությամբ։

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները նորություն չեն, նա ըստ էության վերահաստատել է այն, ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում։ Մյուս կողմից, հայտարարությունը, որ Հայաստանը բանակցային գործընթացում որդեգրում է նոր մոտեցում, ինքնին ուշագրավ է։ Մի կողմից Հայաստանը չի հրաժարվում բանակցային գործընթացում առկա երեք սկզբունքներից ու վեց տարրերից, սակայն մյուս կողմից հանդես է գալիս դրանց հստակեցման պահանջով, ինչն էլ ընկած է նոր մոտեցման հիմքում։ Այսպիսով, հայկական կողմի նոր մոտեցումը խարսխված է մի կողմից Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու պահանջի, մյուս կողմից՝ բանակցային սկզբունքներն ու տարրերը հստակեցնելու սկզբունքի վրա։ Այդ առումով ուշագրավ է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությունը։ Խոսելով Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հնարավորության մասին, Զախարովան հայտարարել է. «Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաև եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»։ Զախարովան փոքր-ինչ սխալ է այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր վերջին հայտարարությամբ, ըստ էության, անընդունելի էր համարել բանակցային ձևաչափը միակողմանի փոխելու հնարավորությունը։ Մարիա Զախարովան ասում է նույն բանը, սակայն փոքր-ինչ այլ շեշտադրմամբ, ինչը պետք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր