Դեպի վեր

«Սասնա ծռեր»-ի մասով մենք դեռ շատ բան չգիտենք… հիմա կարևոր է հասկանալ, թե նրանք ինչպիսի քաղաքական խնդիրներ կդնեն

1in.am06/18/2018, 12:06

«Սասնա ծռեր»-ի մասով մենք դեռ շատ բան չգիտենք… հիմա կարևոր է հասկանալ, թե նրանք ինչպիսի քաղաքական խնդիրներ կդնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական դաշտի ներկայիս վիճակը՝ նախարար Թանդիլյանի հրաժարականի ֆոնին։ Տեսնում ենք, որ կան տարաձայնություններ նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, դա կարո՞ղ է հանգեցնել կառավարության ներկայիս կազմի փոփոխությանը։

-Ակնհայտ է, որ ներկա կառավարությունը համախոհների թիմ չէ, այլ օրվա հրամայականով՝ ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելու խնդրով, կազմված կոսակցությունների և անհատների քաղաքական միավոր։ Ընդ որում, այստեղ տարբեր կուսակցություններ ունեն տարբեր խնդիրներ։ Եթե «Ելք» դաշինքի կուսակցությունների և նրա շուրջ համախմբված անհատների համար խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, ապա ՀՅԴ-ի խնդիրն էր շարունակել իշխանության մեջ մնալը։ ԲՀԿ-ին այս նախորդ ընտրություններում իշխանություն չհասավ, սակայն նրանք դեռևս թե՛ կազմակերպչական, թե գաղափարական առումով մնում են հանրապետականի ստեղծած կոռուպցիոն համակարգի մաս, և նրանց համար կառավարության մաս կազմելը մի կողմից պրեստիժի խնդիր է լուծում (հիշենք, որ ըստ հեղափոխության որոշման՝ նոր կառավարությունը կոռուպցիայով չի զբաղվելու), մյուս կողմից՝ նրանք դրանով պատրաստվում են արտահերթ ընտրություններին։ Ինչ վերաբերվում է Մանե Թանդիլյանի հրաժարականին, ապա դրան պետք չէ տալ ճգնաժամի առկայության մեկնաբանություն, ճգնաժամը մշտապես է առկա, քանի որ եղած Սահմանադրությունը դրել է բազմաթիվ այդպիսի ռումբեր, որոնք առանց ազատ ընտրությունների հնարավոր չէ ականազերծել։ Իսկ այս հրաժարականը պարզապես նշանակում է, որ մի կողմից իշխանության ձևավորման ժողովրդավարական մեխանիզմները աստիճանաբար սկսում են գործել, մյուս կողմից՝ իշխանության բարձր օղակներում իսկապես կոռուպցիա չկա, որպեսզի գործիչները կառչած մնան պաշտոններից։

-Առաջիկա արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը լինելու է ԲՀԿ-ն, որը արդեն իսկ պատրաստվում է այդ ընտրություններին։ Արդյո՞ք հնարավոր է հասնեն իրենց նախանշած բացարձակ մեծամասնության, ու հեղափոխությունն իր վերջնական արդյունքին չհասնի։

– Եթե հնարավոր լինի ներդնել ընտրությունները չկեղծելու գործիքները, ապա ներկա քաղաքական պատկերը բացառում է ԲՀԿ-ի կողմից բացարձակ մեծամասնություն կազմելը, եթե անգամ ընտրությունների ժամանակ նրանք դաշնակցեն ՀՀԿ-ի կամ այլ ազդեցիկ ուժի հետ։ ԲՀԿ-ն մնում է հին մեթոդների ու գործիքների մեջ՝ վկա՝ բողոքը «բարեգործությունն» արգելելու որոշման հանդեպ, իսկ հասարակությունը մտնում է նոր մտածելակերպի մեջ։ Իհարկե կախված է, թե երբ կլինեն ընտրությունները, սակայն հուսով եմ, որ հասարակության ազատության ձգտումը մինչ այդ չի մարի։

«Սասնա ծռեր»-ի մասին ի՞նչ կասեքայն հայտարարությունը, որ փակ է զինված պայքարի էջը, բավարա՞ր էր նրանց խափանման միջոցը փոխելու համար, և արդյո՞ք նրանք առաջիկա ընտրություններում կաջակցեն Փաշինյանին, թե հակառակը՝ դեմ հանդես կգան՝ աշխարհում ընդունված այն օրինակով, որ հեղափոխություններից հետո ավելի ռադիկալ ուժերն են գալիս ասպարեզ ու մեղադրում նոր իշխանություններին գաղափարները դավաճանելու մեջ։

– Իհարկե, նման հայտարարությունը բավարար չէ, եթե անհրաժեշտ համարեն, ինչպես փակել են, այնպես էլ կբացեն, այնուամենայնիվ պետք է սպասել դատական պրոցեսների ավարտին։ «Սասնա ծռեր»-ի մասով մենք դեռ շատ բան չգիտենք, օրինակ՝ ինչպես անվտանգության ծառայությունները թույլ տվեցին այդ գործողությունը, և ինչքանով են նրանք ունակ հետագայում կանխելու ահաբեկչությունները։ Բնականոն զարգացումների դեպքում, չեմ կարծում, թե հասարակության ռադիկալիզացիայի վտանգ կա, սակայն շատ կարևոր է ինչպես քաղաքական իրավիճակի կառավարումը, այնպես էլ երկրի անվտանգությանն ուղղված հետագա քայլերը։ Առաջիկա ընտրությունների դեպքում նրանք հազիվ թե աջակցեն Փաշինյանին, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե հիմա ինչպիսի քաղաքական խնդիրներ կդնեն «Ծռերը»։

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր