Դեպի վեր

Եթե չենք ուզում տարբեր երկրների «դաբրոներով» նոր ապրիլյան պատերազմ ունենանք, պետք է մեր գլխի ճարը տեսնենք

1in.am04/9/2020, 4:54

Եթե չենք ուզում տարբեր երկրների «դաբրոներով» նոր ապրիլյան պատերազմ ունենանք, պետք է մեր գլխի ճարը տեսնենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– ՀՀ առաջին նախագահը հոդված է հրապարակել և նշել. «Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ»: Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածում նաև նշել է, որ մինչ իշխանությունները զբաղված են ամենօրյա ծանր, քրտնաջան աշխատանքով, «չգնահատված հանճարների, սադրիչների և չարակամների մի հսկայական բանակ» հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և ֆեյքերի միջոցով արդեն պատերազմական երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ: Ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկում է մի շարք քայլեր: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հիմա «հրադադարի» կոչ անում Տեր-Պետրոսյանը:

– Ես միշտ շատ բարձր եմ գնահատել Տեր-Պետրոսյանի հոդվածները՝ թե՛ քաղաքական առումով, թե՛ առաջարկների և թե՛ գեղարվեստական առումով՝ «չգնահատված հանճարներ»-ն ուղղակի ցնցող էր, շատ լավ ու շատ տեղին ասված: Ամբողջությամբ կիսում եմ Տեր-Պետրոսյանի հոդվածում բերված մոտեցումները, առաջարկությունները և գնահատականները: Այս համաճարակը միավորում է բոլորին, սա հնդկական սերիալ չէ, որտեղ կան դրական, բացասական հերոսներ, և դրանց բաժանելու ժամանակը չէ, այսօր բացասական հերոսը կյանքեր խլող կորոնավիրուսն է, մյուսները դրական հերոսներ են և ճիշտ կանեն, որ համագործակցեն, ոչ թե գնան կոպիտ հակադրության և ընդհարման:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներն այս փուլում պետք է կասեցվեն, նշեմ, որ ես հենց հանձնաժողովի ստեղծման օրից էլ ոչ նպատակահարմար եմ համարել նրա գործունեությունը՝ մի պարզ պատճառով. ես համարում եմ, որ ՀՀ-ն կայացած պետություն է և ունի համապատասխան կառույցներ՝ Ազգային անվտանգություն, դատախազություն, դատարան, քննչական մարմիններ, այսօր այդ մարմինները չեն գործում զանգերի մեթոդներով, և նրանց գործն է պարզել՝ եթե կան մեղավորներ, բացահատվեն ԱԱԾ-ի միջոցով, քանի որ խոսքը ազգային դավաճանության մասին է, և համապատասխան տարբերակներով դատարանում դատի ենթարկել: Գտնում եմ, որ ԱԺ այս հանձնաժողովը քաղաքական մարմին է, իսկ քաղաքական մարմինը, ինչ էլ անես, կարող է գնալ որոշակի շահարկումների… Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանը հորդորում է ենթարկվել առողջապահության նախարարի և պարետի հրահանգներին, դա պարզից էլ պարզ է, և դրան հակադրվելու որևէ մեթոդ չկա… Նրանց ասածները մենք պետք է ականջի օղ անենք… Իսկ գեղարվեստական առումով Լևոն Տեր-Պետրոսյանի գրածը ուղղակի հրաշալի էր:

– Իսկ արդյոք քաղաքական շահարկումների համար պապարտ հող չի ստեղծում այն հանգամանքը, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ հանրության շրջանում ավելորդ գրգռվածություն չհարուցելու համար առաջարկվում է կասեցնել այն պահին, երբ Ս. Սարգսյանը համաձայնել է պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:

– Ես դավադրությունների տեսության կողմնակիցը չեմ և երբեք չեմ մտածել աջ ձեռքով ձախ ականջը քորելու մասին, կարծում եմ իրական քաղաքական գործիչները, որոնք ռեալ քաղաքականությամբ են զբաղվել և գիտեն կառավարման մեխանիզմները…, նրանք ինչ ասում են, ուղիղ են ասում: Քննիչ հանձնաժողով Սերժ Սարգսյանի ներկայանալը ողջունելի կլինի, բայց ես մեծ սպասելիքներ նրանից չունեմ, որովհետև չեմ կարծում, թե նա այդ թեմայով մինչ այս ինչ ասել է, դրանից դուրս ասելիք ունի, իսկ որ 2016թ ապրիլյան դեպքերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանը մերժեց Լավրովյան պլանը, դա ակնհայտ է, այդ մասին բարձրաձայնել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ու զարմացել է, թե ինչու է Ս. Սարգսյանը մերժել «այդքան լավ տարբերակը»: Ես համոզված եմ, որ այդ մերժումից հետո ռուսական կայսերապաշտական թողտվությամբ՝ նույնիսկ ժամկետներ նշելով, Ադրբեջանը գնաց նման սադրիչ քայլերի: Ես վստահ եմ, որ Ս. Սարգսյանը շատ լավ գիտի, որ դա այդպես է եղել, այսինքն՝ երբ ինքն ասել է՝ ոչ, ռուսները որոշել են՝ դե լավ, այս կերպ համաձայն չեք, պատերազմով կվերցնենք: Եվ երբ որ հանդիպեցին մեր պաշտպանության բանակի նման հակադրությանը, Ադրբեջանի նախագահը մտածեց, որ ռուսներն իրեն ծ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր