Դեպի վեր

Սոցիոլոգիական սառը ցնցուղ՝ ընդդիմության համար․ հեղափոխական էյֆորիան անցնում է, ցուցանիշները մնում են բարձր

armtimes.com07/11/2019, 8:18

Սոցիոլոգիական սառը ցնցուղ՝ ընդդիմության համար․ հեղափոխական էյֆորիան անցնում է, ցուցանիշները մնում են բարձր

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում, որի արդյունքները բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս։ Ըստ այդ հարցումների՝ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ 12 տոկոս, իսկ երրորդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5 տոկոսով։ Հանրապետականներն, ի դեպ, սա մեծ հաջողություն են համարում եւ հպարտանում են իրենց 5 տոկոսով, որովհետեւ փոքր-ինչ առաջ են անցել «Լուսավոր Հայաստանից», բայց համաձայնվեք՝ իրականում դա շատ խղճուկ ցուցանիշ է մի ուժի համար, որն ինքն իրեն համարում է հիմնական ընդդիմություն եւ մեկ տարվա ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել քարոզչության վրա՝ փորձելով հնարավոր բոլոր ձեւերով սեւացնել գործող իշխանություններին։

Բայց քաղաքական ուժերի վարկանիշներն ամենակարեւորը չեն։ Այո, վերջին 7 ամիսների ընթացքում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է 12 տոկոսով, բայց հեղինակավոր միջազգային կազմակերպության հարցումները շատ ավելի էական փաստ են արձանագրում. այն է՝ չնայած աննախադեպ ակտիվ ու ագրեսիվ հակաքարոզչությանը, հասարակության 69 տոկոսը շատ դրական կամ մասամբ դրական է գնահատում կառավարության փոփոխությունները, 62 տոկոսը գտնում է, որ երկրում պետք է արագ փոփոխություններ իրականացնել, իսկ 60 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում։

Ի՞նչ են ցույց տալիս այս թվերը։ Նախ՝ արձանագրում են, որ հեղափոխական էյֆորիան անցյալում է։ Եվ սա, ի դեպ, էականորեն մեծացնում է հարցման արդյունքների արժեքը, որովհետեւ էմոցիոնալ բարձր ֆոնի պայմաններում արձանագրված թվերը մի՛ բան են, առանց էմոցիաների, սառը դատողությամբ արտահայտված կարծիքները՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, որ հեղափոխությունից գրեթե մեկուկես տարի անց էլ 69 տոկոսը դրական է գնահատում կառավարության գործունեությունը, իսկ 60 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, վկայում է այն մասին, որ անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածն ամենեւին էլ ինչ-որ անսպասելի, ինքնաբուխ բռնկում չէր, ու հեղափոխական ալիքի վրա իշխանության եկածներն էլ պատահական մարդիկ չէին, որոնց նկատմամբ հեղափոխական «մասսաները», որպես կանոն, շատ արագ լցվում են ատելությամբ կամ հիասթափվում ու մի կողմ քաշվում։ Այսինքն՝ այնպես չէ, որ հանրապետականները նորմալ ղեկավարում էին երկիրը, պարզապես Սերժ Սարգսյանը «պահի տակ սխալվեց», Նիկոլ Փա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր