Դեպի վեր

Հայաստանում կանցկացվեն Մալթայի երաժշտության օրեր

slaq.am03/15/2019, 12:00

Հայաստանում կանցկացվեն Մալթայի երաժշտության օրեր

Մարտի 19-22-ը Երևանում կանցկացվի «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ հայ արվեստասերներին ներկայացնելով Մալթայի երաժշտական մշակույթը: Նախաձեռնության հեղինակներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի շրջանակներում կանցկացվեն սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մալթացի ջութակահար Կարմինե Լաուրին։ Համերգի դիրիժորներն են Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: «Գրեմմի» մրցանակակիր Իլյա Շտուպելն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը:

Հայ և մալթացի ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների պատմություն ունի: Արդեն մի քանի դար Մալթայում գոյություն ունի հայկական համայնք, որը թեև փոքր է, բայց ապրում է ակտիվ համայնքային կյանքով:

Մեկ տարի առաջ Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: 12 օր շարունակ` ապրիլի 18-30-ը կազմակերպվեցին տարբեր մշակութային միջոցառումներ։ Մասնավորապես, Մալթայում հայկական օրերի շրջանակներում կայացավ 18 համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, հա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478.5480.5
EUR532537
RUR7.47.49
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր