Դեպի վեր

Բուխարեստի հայկական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտի հերոսների շիրիմներին

yerkir.am05/28/2020, 7:18

Բուխարեստի հայկական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտի հերոսների շիրիմներին

Մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Գոհաբանական մաղթանք, որից հետո Բուխարեստի հայոց գերեզմանատանը կանգնեցված հուշարձանի առջև հարգանքի տուրք մատուցվեց և աղոթք բարձրացվեց հերոսամարտերի ժամանակ ընկած քաջ հայորդիների հոգիների համար: Այս մասին հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից։

Արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, քահանայից դասը:

Այս առիթով հրապարակվել է Սրբազան Հոր շնորհավորական ուղերձը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է մայիսյան հերոսամարտերի հսկայական նշանակությանը՝ մասնավորապես նշելով.

«Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է 1918թ. մայիսի 28-ին կատարված մեծագույն իրադարձության պանծալի հիշատակը: Այդ օրը կերտվեց, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ընդհանրապես 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետություններով, որոնց սկիզբը դարձավ 1918թ մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: 1918 մայիսի 21-28-ը տեղի ունեցած հերոսական ճակատամարտերում հայկական կամավորական ուժերին հաջողվեց միասնական ջանքերով ջախջախիչ հարված հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր միասնությամբ և մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսիայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար և ազադարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Այդ հենքի վրա է, որ հետագային կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, անկախ Արցախը: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Մեր ժողովրդի հանդեպ գործված Մեծ Եղեռնն ի զորու չեղավ անգամ սասանելու հարության մեր հավատը, որի շնորհիվ եղեռնից մազապուրծ եղած հայությունը մոխիրներից ծնունդ տվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Այսօր մենք խոնարհումով ու աղոթքով ենք հիշում հայրենյաց պաշտպան բոլոր քաջորդիներին, ովքեր իրենց կյանք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր