Դեպի վեր

Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր հայ ժողովրդի դատաստանին։ Եվ ի՞նչ տեսավ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում. Միքայել Մինասյան

henaran.am11/30/2020, 4:48

Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր հայ ժողովրդի դատաստանին։ Եվ ի՞նչ տեսավ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Լեռան Քարոզ, Մատթեոս 5։3 Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը։ Կարելի է ասել արդեն վերջացավ։ Վերջացավ ո՛չ այսօր ու ո՛չ էլ ուղիղ կեսգիշերին, այլ այն պահից, երբ Հայաստանն ընտրեց և ընկավ նիկոլական թակարդը։ Հանրային տրամադրությունների առումով ամեն ինչ բացատրելի էր և նույնիսկ հասկանալի մինչև նոյեմբերի 10-ը, բայց դրանից հետո՝ լրիվ աբսուրդ է։ Աշխարհը սպասում էր, թե ինչ կանի հայ ժողովուրդը։ Ինչպես կտանի իր ամենամեծ պարտությունը։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր հայ ժողովրդի դատաստանին։ Եվ ի՞նչ տեսավ։ Ոչինչ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում։ Հայ ժողովուրդը խայտառակ եղավ աշխարհի առաջ։ Խայտառակ եղավ ոչ թե պարտությունից, այլ պարտությունից հետո իր հավաքական ռեակցիայից։ Ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից։ Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձևացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Ուղիղ 21 օր բոլորը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց ուղիղ գործով՝ Նիկոլը պիտի զբաղվեր գերիներով ու տարածքներով, հասարակությունը՝ վիժվածքին հեռացնելով։ Նիկոլը 21 օր ստում էր ու պահում իշխանությունը, հասարակությունը 21 օր տատանվում էր՝ գնա՞ հանրահավաքի թե՞ ոչ, պահանջի՞ հրաժարական, թե՞ նոր ընտրություններ։ Այսօր Հայաստանում ավելի ստորացուցիչ ու արտառոց երևույթ կա. բացի զոհերի ու անհետ կորածներից հարազատներից, ոչ ոք չի սգում։ Չկա համազգային սուգ։ Նույնիսկ սգո օր չի հայտարարվել։ Զոհվել են հազարավոր հերոսներ, անհետ կորել, գերեվարվել ու դեռ գերեվարվում են հարյուրավոր զինվորներ, հաշմանդամություն են ձեռք բերել հազարավոր տղաներ։ Հայ ժողովորդը զրկվել է հաղթանակից, հայրենիքից, տնից, իր գերեզմաններից ու եկեղեցիներից։ Սա նույնիսկ աղետ չէ, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է։ Որ Նիկոլը միտումնավոր սգո օր չի հայտարարում, հասկանալի է։ Նախ, սա իր համար ողբերգություն չէ։ Հետո, սգո օր հայտարարելով, ինքը կվավերացնի իր ձախողումը։ Եվ հետո, ինչո՞ւ հայտարարի, երբ հանրային պահանջ էլ չկա։ Նիկոլը չի սգում, մենք ինչո՞ւ չենք սգում։ Մեզ պետք է ասե՞ն։ Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի։ Իսկ երկի՞րը։ Երկրում «սև ուրբաթ» զեղչերի մարաթոն է, աշխատում են ռեստորանները, խանութները։ Գովազդվում են ապրանքներ ու ծառայություններ։ Ոչ մի տեղ մեր եռագույնը իջեցված չէ։ Հայաստանի ոչ մի դեսպանությունում չի բացվել սգո մատյան։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Սգալու համար պետք է նախ գիտակցել, հասկանալ, ինչ է կատարվել։ Նիկոլը դա չի անում, որովհետև սա իր համար քաղաքական պայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր