Դեպի վեր

Էլվինա Մակարյանի անավարտ երգը․․․

bravo.am08/20/2021, 10:36

Էլվինա Մակարյանի անավարտ երգը․․․

Տաղանդավոր երգչուհի, կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 71 տարեկան։ Նա փոքրուց էր սիրում երաժշտություն ու անկաշկանդ երգում էր հնարավոր բոլոր առիթներով։ Իր առաջին քայլերն Էլվինա Մակարյանն արեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ու ամենասկզբից էլ տարբերվեց բոլորից, որովհետև երգում էր այնպես, ինչպես զգում էր. նա ընտրում էր տեսականորեն սխալ ու տարբեր, բայց անթերի ու կատարյալ հարմոնիաներ։ Կոնսերվատորիա ընդունվելիս` Ռոբերտ Աթայանը նրա քննաթերթիկը ձեռքին բղավում էր․ «Ինչպե՞ս կարելի է ընդունել այսպիսի անսլուխների», իսկ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն Աթայանի ականջին շշնջում էր․ «Նա, ում ասում ես անսլուխ, կարող է բոլորին դաս տալ իր լսողությամբ»։ Ու դա չափազանցություն չէր. տարիներ անց ամեն անգամ նոր երգ գրելիս կոմպոզիտորը նախ Էլվինա Մակարյանի ընտրած հարմոնիաներն էր լսում, հետո սկսում ստեղծագործել։

12 տարեկանում Էլվինա Մակարյանը մասնակցեց դպրոցական քաղաքային օլիմպիադային ու հաղթեց՝ երգելով Շառլ Ազնավուրի ու Ռոբերտինո Լորետիի երգերը։ Նրան նկատեց Մարտին Վարդազարյանն ու հրավիրեց իր նորաստեղծ ջազային քառյակ։ Այդ կազմում էլ Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ ու գրավեց Ռոբերտ Ամիրխանյանի ուշադրությունը։ Վերջինս հրավիրեց նրան իր «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլ, որտեղ Էլվինա Մակարյանը տարիներ շարունակ կատարելագործվեց որպես ջազային երգչուհի։

6


Մի օր էլ «Կռունկի» հետ հերթական փորձի ժամանակ նվագախմբի տղաներն Էլվինային ասացին. «Էլվինա ջան, քեզ հետ երևի վերջին փորձն ենք անում»։ Երգչուհին զարմացավ ու լուրջ չընդունեց ասվածը՝ չիմանալով, որ Օրբելյանը դահլիճից հետևելու է փորձին՝ իրեն Հայաստանի պետական էստրադային նվագախումբ հրավիրելու նպատակով։ Ու, իրոք, այդպես էլ եղավ. համերգի վերջում Օրբելյանը մոտեցավ ու իր մոտ աշխատելու առաջարկություն արեց ։ Մաեստրոն, նրա կատարողականությամբ ու ձայնով հիացած, տարիներ հետո պետք է ասեր. «Այն, ինչ դու երգում ես, ու այնպես, ինչպես դու՛ ես երգում, կարող ես աշխարհում միայն դու»։

Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը կարևոր դեր խաղաց Էլվինա Մակարյանի կյանքում․ սկսվեցին համերգներն ու շրջագայությունները։ Ու քանի որ այդ ընթացքում նա նաև սովորում էր Կոնսերվատորիայում, մաեստրո Կոնստանտին Օրբելյանը հաճախ ստիպված էր լինում զանգահարել իր դասախոս-ընկերներին՝ Էլվինայի բացակայությունների վրա աչք փակելու համար։ Մի օր էլ, այդ ամենից հոգնած, ընտրության առաջ է կանգնեցնում երգչուհուն՝ «Կա՛մ Կոնսերվատորիան, կա՛մ հյուրախաղերը»։ Էլվինա Մակարյանի դասախոսներն էլ նրան ասում են․ «Աղջիկ ջան, գնա՛ հյուրախաղերի, երբ վերջացնես, կգա՛ս, նորից կընդունվե՛ս»։



Ու այդպես Էլվինա Մակարյանն ընտրում է հյուրախաղերը․ խորհրդային տարիներին բոլորը չէ, որ կարող էին այդքան երիտասարդ տարիքում մեկնել օտար երկրներ՝ համերգների և, ի դեպ, ստանալ այնքան աշխատավարձ, որքան մաեստրո Կոնստանտին Օրբելյանը՝ 350 ռուբլի։

Իմիջիայլոց, Կոնստանտին Օրբելյանի հետ աշխատելու տարիներին Էլվինա Մակարյանին լսում է նաև հանճարեղ Արամ Խաչատրյանը (Էլվինան կատարում էր Էլլա Ֆիցջերալդի երգերից մեկը)։ Ելույթի վերջում մաեստրոն հոտընկայս ծափահարում է նրան ու զարմացած ասում․ «Ինչու՞ մինչև հիմա ոչինչ չգիտեմ այս հրաշքի մասին»։ Նա Էլվինային է փոխանցում իր մոսկովյան բնակարանի հասցեն ու հեռախոսահամարը՝ պետք եղած դեպքում հյուրընկալելու ու օգնելու համար։

6


Չնայած այս ամենին, Էլվինան հաճախ էր աշխատանքից «դուրս թռչելու» վտանգի առջեւ կանգնում, բայց շարունակում էր պայքարել երգելու իր ոճի ու թեմատիկայի համար։ Էլվինա Մակարյանը կարողանում էր չենթարկվել, ինչի պատճառով նրան հասցեագրված միջազգային շատ մրցույթների հեռագրեր այդպես էլ չհանվեցին դարակներից։ Մասնակցությունից հրաժարվելու պատճառները տեղում էին հորինվում՝ առանց նրա իմացության. Էլվինան հիվանդ է, գերհոգնած կամ, որ ավելի զավեշտալի է, երրորդ երեխային է սպասում։ Իսկ երբ երգչուհին փորձում էր ճշտել, թե ո՞վ է մերժել և ինչու՞, ստանում էր կարճ ու կոնկրետ պատասխան. «Ես քեզ չեմ սիրում» կամ «Հերիք է ինչքան ման եկար, տիտիկ արա քո Երևանում, թե չէ ընդհանրապես չես երգի»…

Էլվինա Մակարյանը հայաստանյան դժվարություններից փախչելու շատ առիթներ է ունեցել։ Բայց նա ուզում էր երգել Երևանու՛մ, իր պաշտելի հանդիսատեսի համար: Երգչուհին կարող էր, օրինակ, Միքայել Թարիվերդիևի առաջարկով տեղափոխվել Մոսկվա, ապրել քաղաքի կենտրոնում ու աշխատել հայտնի կոմպոզիտորների հետ։ Հայազգի երգահանն ամեն հարմար առիթով առաջարկում էր Էլվինային «թողնել երևանյան ճահիճն ու տեղափոխվել Մոսկվա»։ Նա հասկանում էր, որ խորհրդային տարիներին Էլվինայի ամերիկյան ջազը սվիններով է ընդունվելու։ Բայց միշտ մերժվում էր։ Վերջին անգամ էլ երգչուհուն հեռագիր ուղարկելուց ու հերթական «ոչ»-ը լսելուց հետո Թարիվերդիևը զանգահարում է և ասում․ «Էվելինոչկա ջան, գիտե՞ք ով է մեկնում Բուլղարիա՝ մրցույթի, նրա մասին երևի լսել եք՝ Ալլա Պուգաչովան»։ Պուգաչովա՞ն։ Իհարկե, Էլվինան գիտեր նրան։ Ռուս երգչուհին հաճախ էր ներկա լինում Էլվինայի համերգներին՝ նրա ձայնով հիանալու ու միգուցե նաև նրանից ինչ որ բան սովորելու համար։



Այսպես, երկար տարիներ Էլվինա Մակարյանը ստիպված եղավ ստեղծագործելու փոխարեն պայքարել։ Նա միայնակ կռիվ էր տալիս «արվեստով առևտուր անողների» հետ, որովհետև խանգարում էին, ճնշում ու հաճախ դավաճանում։ Շատերն էին սխալներ փնտրում երգչուհու պահվածքում, հագնվելու ձևում ու արտահայտություններում։ Բանը հասավ անգամ նրան, որ 80-ականներին Կոմկուսի Կենտկոմը տնային կալանքի ենթարկեց Էլվինա Մակարյանին՝ ամեն ամիս աշխատավարձը տուն ուղարկելու պայմանով։ Սակայն նույնիսկ այդ պարագայում Էլվինան չդադարեց աշխատել ու արդար մնալ իր խղճի և արվեստի առաջ։

Այդ դժվարին ժամանակահատվածում էլ երգչուհին հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից։ Նա տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության է մեկնում ու օրեր անց մոր հետ հեռախոսազրույցից իմանում, որ Հեռուստառադիոպետկոմում իրեն աշխատանքից ազատելու հրաման են ստորագրել։ Մայրը խնդրում է նրան մոռանալ Հայաստանի մասին ու մնալ, հաստատվել Միացյալ Նահանգներում։ Էլվինա Մակարյանը ստիպված էր գնալ այդ քայլին, թեև լավ գիտեր, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր