Դեպի վեր

Կանաչ մշակույթի զարգացմանն այլընտրանք չկա. PROFAL-ի գլխավոր տնօրենը՝ նորաստեղծ O2 Gardens-ի մասին

armenpress.am10/1/2021, 9:24

Կանաչ մշակույթի զարգացմանն այլընտրանք չկա. PROFAL-ի գլխավոր տնօրենը՝ նորաստեղծ O2 Gardens-ի մասին

Քաղաքը, ուր ապրում ենք, միայն շենքերը, ճանապարհներն ու գորշ ասֆալտը չեն: Քաղաքային ենթակառուցվածքը շնչող օրգանիզմ է՝ մարդկանց կյանքի վրա իր անմիջական ազդեցությամբ: Որքան բնակավայրերը հարուստ են կանաչ տարածություններով, ջրային ռեսուրսներով, վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքներով, թափոնների կառավարմամբ, այնքան բարելավված է մարդկանց կյանքը: Աշխարհում կայուն զարգացման մոտեցումների որդեգրումն էլ օրեցօր դառնում է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների համար պարտադիր պայման: Մեր երկրում ևս նկատվում է այս միտումը, երբ բիզնեսը նպատակադրված քայլեր է իրականացնում ու տնտեսական գործունեություն ծավալում կանաչ ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման ուղղությամբ:

Հայաստանում լանդշաֆտային ճարտարապետության մշակույթի ձևավորման, հանրահռչակման ու զարգացման տեսլականով առաջ շարժվող ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունն օրերս մասնակցում էր «ARMENIA EXPO 2021» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նոր կանաչ նախագիծը՝ O2 GARDENS-ը:

«Արմենպրես»-ն ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել է նորաստեղծ նախագծի, բնապահպանական խնդիրների լուծման, իրենց տեսլականի ու մոտեցումների մասին:

- Պարոն Ավետիսյան, ո՞րն է կանաչ ճարտարապետությունը և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:

Քաղաքների գերբնակեցումը, բնական ռեսուրսների անհատույց սպառումը, տրանսպորտային միջոցների և թունավոր արտանետումների աճը, կանաչ տարածությունների ոչնչացումը բերում է շրջակա միջավայրի պայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության կորստին: Ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու գլոբալ տաքացումը, աղմուկի և օդի աղտոտվածության ավելացումը, ինչն էլ լի է մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերով: Այս պայմաններում է, որ օրհասական անհրաժեշտություն է դառնում կանաչ նախագծերի իրականացումն ու ընդհանրապես հանրային կանաչ տարածությունների ստեղծումն ու պահպանությունը:

Բերեմ մեկ օրինակ, քաղաքային վայրերում կանաչ ենթակառուցվածքների առկայությունը ֆիզիկական խոչընդոտ է քամու և աղմուկի ներթափանցման համար, այն նաև խթանում է գոլորշիացմանն ու ստվերոտ վայրերի ավելացմանը, որն էլ իր հերթին հավասարակշռում ու մեղմացնում է ջերմաստիճանը՝ ամռանն ազատելով տապից, իսկ ձմռանը՝ սաստիկ ցրտից: Այսինքն, կանաչապատ տարածքների ավելացմամբ մենք կարող ենք լուծել կարևոր նշանակության էկոլոգիական խնդիրներ:

Տնտեսական առումով՝ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է էներգաարդյունավետությունն ու նպաստում ջրօգտագործման խնայողությանը: Սոցիալական առումով՝ բարելավում քաղաքացիների կյանքը՝ նրանց ապահովելով խնամված ու անվտանգ շրջակայքով, ազատելով սթրեսից ու նվազեցնելով նույնիսկ հետիոտների շրջանում մահացությունը:

- Խոսեցիք կանաչապատման կարևորության մասին: Ի՞նչ քայլեր է անում PROFAL-ն այս ուղղությամբ:

- Մենք մեր գործունեությամբ հակված ենք հասանելի դարձնելու ներառական ու մատչելի կանաչ հանրային տարածքներ: Ինչպես գիտեք, վերջերս հանդես եկանք մի պրոյեկտով, որի շրջանակում կանաչապատեցինք Երևանի Բրազիլիայի հրապարակը, որը մեր նվերն էր մայրաքաղաքին: Օգտագործել ենք մեր քաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխանող բազմամյա ծաղիկներ ու բույսեր։ Մոտ 400 քմ տարածքում տնկել ենք շուրջ 2170 բազմամյա ծաղիկներ, մշտադալար ծառեր և թփեր: Ներդրել ենք նաև կաթիլային ավտոմատ ոռոգման ժամանակակից համակարգ, իսկ արդեն բարեկարգված և կանաչապատված այգու խնամքն ու սպասարկումը ևս իրականացնում է PROFAL-ի թիմը։

Քաղաքային միջավայրի կանաչապատումը պահանջում է գրագետ, հետևողական և լուրջ մասնագիտական մոտեցում: Մենք ունենք կանաչ ճարտարապետության հին ավանդույթներ, որն այսօր, ցավոք, նույն ծավալով չի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր