Դեպի վեր

Հայկական COVID-19 Armenia հավելվածով թեստ անցածներից 31-ը թեստավորվել է, 4-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել

panarmenian.net04/8/2020, 1:24

Հայկական COVID-19 Armenia հավելվածով թեստ անցածներից 31-ը թեստավորվել է, 4-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել

8 ապրիլի 2020 - 17:09 AMT

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ ինքնամեկուսացած անձի շփման շրջանակը պարզելու համար 2 գործիք է օգտագործվում՝ տեղորոշումը բջջային օպերատորների միջոցով և կարճ հաղորդագրություններով, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Նա նշել է, որ ինքնամեկուսացած անձի հետ հնարավոր ֆիզիկական շփում ունեցած մարդկանց հետ կապ է հաստատվում և անհրաժեշտության դեպքում նրանք ևս մեկուսացվում են։

Բադալյանը հայտնել է, որ հայ ծրագրավորողների ստեղծած COVID-19 Armenia հավելվածը մոտ 44,000 բեռնում է ունեցել, որի շրջանակում 240,000 անգամ մարդիկ թեստ են իրականացրել, ինչի հետևանքով մոտ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում»։

Փոխվարչապետի խորհրդականի խոսքով՝ հարցազրույցի միջոցով նրանցից առանձնացվել է 31 հոգի, որոնց թեստերից 8 բացասական են եղել, 4-ը դրական, մյուսների արդյունքը դեռ պարզ չէ։

Հայ ծրագրավորողներն այս հավելվածը ստեղծել են անվճար։

Բադալյանի խոսքով՝ ինքնամեկուսացած անձանց հաղորդագրության միջոցով հարցեր են տրվում, հավաքագրվում է տեղեկություն գտնվելու վայրի մասին։ Եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ավտոմատ կերպով այդ տվյալը փոխանցվում է ՀՀ ոստիկանությանը։ Կարճ հաղորդագրությունների միջոցով անձի գտնվելու վայրը պարզող հղումը նաև ինքնալուսանկար է պահանջում։

Եթե անձը չունի սմարթ հեռախոս, այդ տվյալները հավաքագրվում են մեխանիկական եղանակով։

Մարտի 31-ին ԱԺ-ն ընդունել է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին տեղորոշելու նախագիծը, որով հնարավորություն է տրվում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր