Դեպի վեր

Անհրաժեշտության դեպքում կիրառվելու են նոր խստացումներ. վարչապետ

azatutyun.am07/9/2020, 5:06

Անհրաժեշտության դեպքում կիրառվելու են նոր խստացումներ. վարչապետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ընդունել է, որ կորոնավիրուսի մանրագույն մասնիկները կարող են տևական ժամանակ մնալ օդում և փոխանցվել մարդկանց օդով։ ԱՀԿ-ի հենց այս հայտարարությամբ էլ վարչապետն այսօր կառավարության նիստում հիմնավորեց բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը։ Ասաց՝ պետք է ամենախիստ վարչական մեթոդներով կարողանան ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Անհրաժեշտության դեպքում կիրառելու են նոր խստացումներ։

«Մեր նպատակը այս ճանապարհին, ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքներից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակներ կրեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ: Մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում նաև հանրային կոմունիկացիայով», - նշեց վարչապետը:

Սակայն հունիսի 4-ից բաց տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջն այսուհետ հանվում է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող փաստաթուղթ։

Կառավարության նիստին այս որոշմանն անդրադարձավ պարետ Տիգրան Ավինյանը. «Այդպիսի հիվանդություններն են քրոնիկ շնչառական հիվանդությունները՝ աստման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, բրոնխիտը, ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև երրորդ, չորրորդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթղթեր: Այդ բժշկական փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը հստակ իմանա, թե դա ինչ է իրենից ներկայացնում»:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 30 հազարը, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր