Դեպի վեր

Սա ԱՄՆ որոշումն է Հայաստանի իշխանության գործողությունների դեմ․ Ստրոնսկի

1in.am08/10/2019, 1:06

Սա ԱՄՆ որոշումն է Հայաստանի իշխանության գործողությունների դեմ․ Ստրոնսկի

Անցնող շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հայտարարեց, որ իրենց հասած լուրերի համաձայն՝ ամերիկյան կառավարությունը, այսինքն՝ նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է մի քանի ամսից դադարեցնել ֆինանսական օգնությունը Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին, չնայած որ Ներկայացուցիչների պալատում ընդունվել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսի ներկայացրած Հավելվածը՝ 2020 թվականին շարունակելու ամերիկյան օգնությունը Արցախին։ Հաշվի առնելով այս վտանգը՝ Հայ դատը արշավ է սկսել՝ Միացյալ Նահանգներում բնակվող մարդկանց, հատկապես մեր հայրենակիցներին կոչ անելով կապվել իրենց կոնգրեսական ներկայացուցիչների հետ և հորդորել, որպեսզի նրանք միանան Բրեդ Շերմանի և  Թի Ջեյ Քոքսի նախաձեռնած նամակին, որն ուղղված է Արցախի ականազերծման ծրագիրը ֆինանսավորող հայտնի կազմակերպությանը՝ USAID-ին («Միջազգային զարգացման ամերիկյան գործակալություն»): Նամակում կոնգրեսականները կոչ են անում  USAID-ին հարգել իր հանձնառությունը՝ շարունակելով ֆինանսավորել կենսական նշանակություն ունեցող և կյանքեր փրկող այս ծրագիրը, որն իրականացվում է Արցախում։

Այս տեղեկությունը որոշ շփոթության պատճառ դարձավ հայկական մեդիափորձագիտական տիրույթում։ Եվ այս առումով, իհարկե, պետք է շեշտել, որ խոսքը ԱՄՆ կառավարության բյուջեով տրամադրվող ամենամյա, այսպես ասած, արտաքին օգնության կրճատման կամ կասեցման մասին չէ։ Թեև, մյուս կողմից, այնպես չէ, որ «Foreign Assistance»-ի խողովակով մեր երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունը ավելացել է․ 2018 թվականին ամերիկյան ֆինանսական օգնությունը Հայաստանին կազմել է $6․8 մլն, 2019 թվականին՝ $6․4 մլն, իսկ հաջորդ տարի՝ 2020 թվականին կտրամադրվի ընդամենը $6․75 մլն։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հայաստանին տրամադրվել է $26.41մլն, իսկ, օրինակ, 2011-ին՝ $45․2 մլն։

Հայ դատի հայտնած տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, բայց փորձագետներից շատերին այն չի զարմացնում։ Նրանց թվում է մեր տարածաշրջանի քաղաքական հարցերով զբաղվող ամերիկացի հայտնի փորձագետներից մեկը՝ Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Ստրոնսկին (Paul Stronski), որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե տարածված լուրը միանգամայն իրական է, ու դա, ըստ էության, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝  մարդասիրական առաքելություն ուղարկելու Սիրիայի Արաբական Հանրապետություն: Ընդ որում, Սթրոնսկին շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Սիրիա է ուղարկել Միացյալ Նահանգների կողմից, ամերիկացի հարկատուների փողերով մարզված, պատրաստված սակրավորներին։

Հիշեցնենք, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելու մասին որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նախորդ տարվա աշնանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Ս․ թ․ փետրվարի 8-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նույն օրը հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած հայկական խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ քաղաք։

Պաշտոնական Վաշինգտոնը մի քանի օր անց հայկական լրատվամիջոցներին տված մեկնաբանությամբ բավական կտրուկ արձագանքեց Հայաստանի կառավարության այս քայլին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները, հասկանալով Սիրիայի մարդասիրական ճգնաժամին արձագանքելու այլ երկրների ցանկությունը, այդուհանդերձ, չի պաշտպանում Սիրիայի կառավարական ուժերի հետ նրանց ներգրավվածությունը՝ անկախ նրանից, թե դա ռազմական ուղղվածության առաքելություն է, թե հումանիտար առաքելություն՝ քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Վաշինգտոնը նաև չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով, քանի որ «Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի»:

«Առաջին լրատվական »-ի հետ զրույցում Փոլ Ստրոնսկին նշեց«Կարծում եմ՝ սա շատ իրական տեղեկություն է և սա պատասխան է ձեր կառավարության որոշմանը՝ Սիրիա ուղարկելու Միացյալ Նահանգների կողմից կամ ամերիկյան հարկատուների փողերով մարզված, պատրաստված ականազերծողներին։ Սա հստակ պատասխան է Հայաստանի կառավարության այդ քայլին։ Տեղեկությունն իրական է, և չեմ կարծում, թե Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կարող է ինչ-որ բան անել։

 Պարոն Ստրոնսկի, այսինքն՝ կարծում եք, որ սա քաղաքական որոշո՞ւմ է։

Կարծում եմ՝ սա քաղաքական որոշում է՝ ցույց տալու Միացյալ Նահանգների դժգոհությունը ամերիկացիների կողմից մարզված հայ ականազերծողներին Սիրիա ուղարկելու և Ասադին պաշտպանելու ռուսական ջանքերին աջակցելու Հայաստանի կառավարության որոշման կապակցությամբ։

– Ամերիկացիների կողմից մարզված․․․

– Այո, որքան ես գիտեմ՝ այդ ականազերծողները մարզվել, պատրաստվել են Միացյալ Նահանգների կողմից և Միացյալ Նահանգների փողերով, ուստի նրանց ռուսական առաքելության շրջանակներում Սիրիա ուղարկելը Միացյալ Նահանգներում դիտվել է որպես ամերիկացի հարկատուների փողերն օգտագործելու ոչ այնքան բարեկամական տարբերակ։

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր