Դեպի վեր

Իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա

henaran.am01/15/2021, 8:00

Իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա

Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում։ Սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։

Դա տարածաշրջանում հիմնական մայրուղիների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության վերականգման խնդիրն է, որը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի շահերից բխող գործընթաց, և որի շուրջ սկսում են կերտվել նոր հանրային միֆեր։ Իրականում, այս խնդիրը խիստ տարողունակ է, և բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունի։ Այս խնդրի ամենամեծ շահառուն Թուրքիան է, որը նախկինում արդեն Վրաստանի տարածքով ելք էր ստացել Ադրբեջան, և դարձել էր այնտեղից արտահանվող նավթա-գազային ռեսուրսների հիմնական տրանզիտ իրականացնողը։

Ստանալով նոր հաղորդակցման միջանցքներ, և նվազեցնելով նաև ռազմական վտանգը եղածների նկատմամբ, Թուրքիան հնարավորություն է ստանում Կասպից ծովի վրայով ներթափանցել Կենտրոնական Ասիա, և օգտվել այդ տարածաշրջանի տնտեսական և մարդկային վիթխարի ռեսուրսներից, հընթացս այն փաթեթավորելով իր Պան-թուրանիստական գաղափարախոսությամբ։

Մյուս շահառուն Ռուսաստանն է, որը հնարավորություն է ստանում օգտագործել ադրբեջանական երկաթուղին, և դրանով մատակարարել իր ռազմական բազաները Հայաստանում և հիմա նաև Արցախում։ Ադրբեջանը, իր հերթին, հնարավորություն է ստանում ուղիղ կապ իրականացնել Նախիջևանի, և նրա միջոցով էլ Թուրքիայի հետ։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն տեսականորեն կարող է օգտվել Նախիջևանի տարածքով Իրան գնացող երկաթուղուց, ինչ վերաբերվում է Բաքվով Ռուսաստան գնացող միջանցքից, ապա դրա օգտագործման հավանականությունը չնչին է, քանի որ այն ոչ տնտեսապես է շահավետ, ոչ էլ իրապես անվտանգ է լինելու մեզ համար։

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով տարբեր կողմերի շահագրգռվածությունը՝ վերագործարկել այս երկաթուղին, Հայաստանին, իր առկա վիճակում, դժվար է լինելու արգելափակել դա, և հիմա ավելի շուտ պետք է կենտրոնանալ՝ այս համատեքստում խելամիտ գործողություններով սեփական շահերը առավելագույնս առաջ մղելու վրա։ Շատ ավելի բարդ խնդիր է առաջանում, եթե այս երկաթուղու ապաշրջափակումից հետո, ի հայտ է բերվում թուրքական հարևանների հետ տնտեսական համագործակցության սերտացման ավելի ընդարձակ օրակարգ, ներառյալ փոխադարձ առևտուր, ներդրումներ, տուրիզմ, աշխատուժի շարժ, և այլն։

Գաղտնիք չէ, որ այդ հարևանները դիտարկում են հայկական պետականությունը որպես սեփական աշխարհաքաղաքական տարածքում պատահականորեն ձևավորված սեպ, և լավագույն դեպքում պատրաստ են համակերպվել նրա գոյությանը՝ իրենց վասալի կարգավիճակում, իսկ վատթարագույն դեպքում՝ կուզեին այդ սեպը ընդհանրապես վերացնել։

Ուստի ցանկացած տնտեսական համագործակցություն նրանք դիտարկելու են այդ երկարաժամկետ աշխարհաքաղաքական գերակայության տեսակետից, փորձելով այն օգտագործել՝ ավելացնելու թուրքական բնակչությունը Հայաստանի տարածքում, ձեռք բերելու առանցքային ենթակառուցվածքային օբյեկտները, հեռանկարում ամբողջ տարածքն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր