Դեպի վեր

Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները. Անդրեա Վիկտորին

armenpress.am05/20/2022, 11:42

Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները. Անդրեա Վիկտորին

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները փոխկապակցված են և միմյանց ամրապնդող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը:

«Դրանք չեն իրագործվում միանգամից, մենք չենք ունենում ժողովրդավարություն և դրանով գոհ լինում: Դա ամենօրյա գործընթաց է, և մենք բոլորս պետք է պայքարենք դրա համար: Հետևաբար, ի՞նչ է ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն ապահովում է այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, կարող են ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնն ունենալ որոշումների կայացման մեջ և ապահովել, որ որոշում կայացնողները հաշվետու լինեն: Ժողովրդավարություն նշանակում է հասանելիություն ունենալ իշխանությանը և այն իրացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, ունենալ իշխանություն, իշխանության ճյուղերի տարանջատում և անկախ դատական համակարգ, ունենալ բազմակարծություն քաղաքական կուսակցություններում և կազմակերպություններում և բազմակարծություն հասարակության մեջ և անկախ լրատվամիջոցներում: Եվ,ի վերջո, ունենալ ուժեղ, թափանցիկ, հաշվետու պետական ինստիտուտներ: Սա միանգամից տեղի չի ունենում, մենք դա գիտենք: Այն ենթադրում է տևական ջանք առաջընթաց արձանագրելու համար: Հիմա կան զգալի նոր մարտահրավերներ, որոնք ազդում են ժողովրդավարության վրա ամբողջ աշխարհում: Մենք նկատում ենք, որ ամբողջ աշխարհում աճող ժողովրդավարացման շրջանից հետո շատ ժողովրդավար երկրներ կարծես թե ետընթաց են ապրում: Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը, 44-օրյա պատերազմը, ետպատերազմյան իրավիճակը և վերջերս նաև ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը»,- ասաց Վիկտորինը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավարը համամիտ է, որ չի լինի խաղաղություն և անվտանգություն առանց ժողովրդավարության:

«Այս մարտահրավերներն ունեն կարևոր սոցիալական, հոգեբանական և տնտեսական հետևանքներ: Դժվար է դրանք հաղթահարել, միևնույն ժամանակ պաշտպանելով մարդու իրավունքների արտահայտումը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները, հաշվի առնելով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը: Հայաստանի գլխա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր