Դեպի վեր

Այն կողմն արդեն վարչապետն է. նահանջի ճանապարհ չկա

1in.am04/19/2019, 7:36

Այն կողմն արդեն վարչապետն է. նահանջի ճանապարհ չկա

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին, իսկ վարչապետին առաջարկվել է քննության շահերից ելնելով ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Մեղադրանքն առաջադրվել է մի քանի շաբաթ առաջ հարուցված հայտնի քրգործի շրջանակում, երբ մեղադրվել եւ ձերբակալվել էին ՊՎԾ երկու այլ աշխատակիցներ, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Առանց այդ էլ բավականին հնչեղ գործը ստանում է էլ ավելի, թերեւս բարձրագույն աստիճան՝ հաշվի առնելով այն, որ, փաստորեն, առկա է վարչապետին առընթեր երկու դե ֆակտո ուժային կառույցների բախում՝ ԱԱԾ եւ ՊՎԾ: Եթե պատկերավոր ասենք, ապա քաղաքական իրավիճակի եւ նրբության տեսանկյունից արդեն առկա մակարդակից այն կողմ վարչապետն է, եւ ըստ էության՝ նահանջի ճանապարհ չկա: Եվ սա, իհարկե, իրավական ասպեկտից բացի, կամ դրանից առավել, գործին տալիս է քաղաքական ասպեկտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Դավիթ Սանասարյանը, ում ԱԱԾ-ն մեղադրում է կոռուպցիայի համար, հեղափոխության գործընթացի լիդերներից էր:

Այդպիսով, իրավիճակը ունի մի քանի շերտ: Նախ, բնականաբար, իրավականը, որտեղ անկասկած ողջունելի է այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, փաստորեն, չկա որեւէ կաշկանդվածություն մեղադրանք ներկայացնել ընդհուպ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Դա վկայում է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն իսկապես առկա է, եւ կա պայքար կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից՝ հանգամանքը, որ մեղադրանք է ներկայացվում այդպիսի բարձր եւ վարչապետի անմիջական շրջապատի պաշտոնյայի, գործին տալիս է խիստ քաղաքական համատեքստ: Առավել եւս, որ արդեն իսկ մամուլում եղել են գնահատականներ, որ իրականում տեղի ունեցողը ներիշխանական թեւերի պայքար է: Ընդ որում՝ այդ համատեքստի առիթ իր հրապարակային հայտարարություններով տվել է նաեւ Դավիթ Սանասարյանը, թեեւ այս դեպքում տեսականորեն չենք կարող բացառել եւ այն, որ նա եւ նրա փոխարեն թերեւս յուրաքանչյուրը, առնվազն պաշտպանական տակտիկայի շրջանակում կցանկանար կիրառել այդ մարտավարությունը:

Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, ԱԱԾ-ն պետք է ապացուցի, որ մեղադրանքը լիարժեք հիմնավոր է, եւ չկա որեւէ ներիշխանական անձնավորված կամ բեւեռային բախում, կամ, եթե կա, ապա, այսպես ասած, լիակատար հիմնավոր առիթով կամ պատճառով: Որովհետեւ, ի վերջո, յուրաքանչյուր իշխանություն անխուսափելիորեն բեւեռանում, թեւերի, առանձին կենտրոնների եւ շահեր կրող խմբերի է բաժանվում, այդպես է բոլոր երկրներում: Հարցն այստեղ այն է, որ այդ ամենով հանդերձ, շահերի չբաժանվի օրենքը եւ հավասարությունը դրա առաջ: Եվ ըստ այդմ՝ ինչով է պայմանավորված գործը, կարող ենք ենթա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր