Դեպի վեր

Ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք Սահմանադրությամբ՝ կառավարման մոդելն է. Լևոն Զուրաբյան

1in.am07/7/2020, 5:24

Ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք Սահմանադրությամբ՝ կառավարման մոդելն է. Լևոն Զուրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Պարոն Զուրաբյան, հանրային և քաղաքական քննարկումների օրակարգում արդիական է մնում սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում նկատել է, որ պետական կարգը չի բխել քաղաքացիների կամքից, վարչապետը հույս է հայտնել, որ 2021-ին ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեով կունենանք նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս եք պատկերացնում հանրային այս առանցքային պայմանագրի հնարավոր փոփոխությունները պետության կայացման, պետական ու հանրային հարաբերւթյունների կարգավորման գործում:

– Հուլիսի 5-ը շատ կարևոր օր է՝ Սահմանադրության օրն է, և այդ կապակցությամբ, այո, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ զուտ ֆորմալ, իրավական առումով նոր Սահմանադրություն ընդունել հնարավոր չէ, որովհետև նոր Սահմանադրություն ընդունել նշանակում է ընդհանրապես մի կողմ դնել սահմանադրական այս բոլոր մեխանիզմները, կանչել նոր սահմանադիր ժողով և ընդունել ամբողջությամբ նոր Սահմանադրություն, բայց Սահմանադրության մեջ կան անփոփոխելի կետեր, և անգամ եթե բովանդակությամբ ամբողջովին նոր Սահմանադրություն ներկայացվի հայ հասարակությանը, միևնույն է, պետք է մատուցվի որպես փոփոխություն, այսինքն՝ կա հիմք, կա Սահմանադրություն, որը փոփոխվել է: Այսինքն՝ ամբողջությամբ նոր Սահմանադրություն չի կարող լինել: Բայց կարո՞ղ է լինել բովանդակությամբ նոր Սահմանադրություն, ահա սա է գլխավոր խնդիրը. կարևորը սահմանադրական մոդելի ընտրությունն է: Սահմանադրական կառավարման մոդելները լինում են երեք տեսակի՝ նախագահական, նախագահական-խորհրդարանական և խորհրդարանական: Ո՞րն է տարբերությունը. նախագահական համակարգում կառավարությունը կազմավորում է նախագահը, խորհրդարանական համակարգում՝ խորհրդարանը, իսկ կիսանախագահական ասված նախագահական-խորհրդարանական տարբերակում կոմպրոմիս է տեղի ունենում նախագահի և խորհրդարանի միջև, նախագահը չունի նույն հզոր լիազորությունները, ինչը որ նախագահական համակարգում, նա ուղղակի կարող է նշանակել վարչապետին և կառավարությանը, բայց այդ կառավարությունը պետք է հավանություն ստանա խորհրդարանի կողմից:

Այստեղ գալիս ենք շատ կարևոր կետի. ասելով բովանդակությամբ նոր Սահմանադրություն՝ մենք ի՞նչ ենք առաջարկելու, նոր կառավարման համակա՞րգ: Հայաստանն ունեցել է նախագահական-խորհրդարանական համակարգ, հիմա ունի խորհրդարանական համակարգ, այսուհետ ունենալու ենք նախագահակա՞ն համակարգ, սա՞ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը… Մենք բախվում ենք շատ կարևոր խնդրի, 1991թ.՝ անկախության ձեռքբերումից հետո, իր սահմանադրաստեղծ հիմնական ակտերից մեկով հայ ժողովուրդը, ի դեմս իր առաջին խորհրդարանի, ընդունել է նախագահական-խորհրդարանական համակարգը՝ որպես սահմանադրական կառավարման մոդել, ընդ որում՝ ընդունել է բացարձակ լեգիտիմ կարգով: Նկատի ունեմ այն, որ այդ կառավարման մոդելն ընդունվել է նախագահի մասին սահմանադրական օրենքով, որն ընդունվել է 1991թ. օգոստոսի 1-ին, և այդ օրենքի համար կոնսենսուսով միաձայն քվեարկել են բոլոր քաղաքական ուժերը: 1990թ. ձևավորված անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի լեգիտիմությանը ոչ ոք չի կասկածում, եղել են ազատ ընտրություններ, բազմաթիվ քաղաքական ուժեր են ներգրավված եղել, և դա եղել է այն խորհրդարանը, որը հռչակել է Հայաստանի անկախությունը և ձևավորել է առաջին ինստիտուտները: Եվ Հայաստանի ժողովուրդը, ի դեմս իր ներկայացուցիչների, հռչակելով Հայաստանի անկախությունը, նաև ընդունել է նախագահական-խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարման մոդելը…

– Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններով պետք է վերադառնալ 1991թ. և ամրագրել ա՞յդ կառավարման մոդելը, ինչո՞ւ, ի՞նչ երաշխիքներ է ստեղծում դա:

– Փորձեմ բացատրել: Ինչ է Սահմանադրությունը, Սահմանադրությունը մի բան է, որը դնում է սահմաններ, այդ սահմանները դնում է քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության համար, քաղաքական պայքարի բոլոր մասնակիցների համա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր