Դեպի վեր

Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները՝ սերունդներին կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնելու համար. ՀՀ  նախագահի ելույթը «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com01/18/2022, 6:12

Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները՝ սերունդներին կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնելու համար. ՀՀ  նախագահի ելույթը «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս:



Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:



«Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ արդյունաբերական հեղափոխություններից հետո, կարծում եմ, չեն լինի հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, քանի որ մենք ապրելու ենք մշտական հեղափոխության շրջանում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն: Դա կլինի հեղափոխություն, որը տեղի կունենա ամեն ամիս: Նոր տեխնոլոգիական զարգացումները, նոր գաղափարներն այնքան արագ են իրագործվելու, որ մենք դժվարանալու ենք հետևել,- ասել է նախագահ Սարգսյանը: -Փոփոխություններ ու զարգացում լինելու են ամենօրյա ռեժիմով: Սակայն, միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք թունավոր նյութեր արտանետել մթնոլորտ և վնասում ենք ոչ միայն կլիման, այլև՝ մեր շրջակա միջավայրը: Մենք մեր շրջակա միջավայրը վնասում ենք նաև քիմիական նյութերի արտանետմամբ, միջուկային փորձարկումների իրականացմամբ: Այս ամենը հանգեցնում է նաև տարատեսակ հիվանդությունների: Եվ ահա ունենք այն, ինչ ունենք: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ միայն խնդիրներ ունի կլիմայի հետ, այլև, ընդհանուր առմամբ, մեծ մարտահրավերների առջև է կանգնած:

Այս աշխարհը դարձել է անկանխատեսելի, փոխկապակցված, որտեղ անկայունության զգացում կա, որտեղ պոպուլիզմը շատ արագ է զարգանում: Սա աշխարհ է, որտեղ շատ անպատասխան հարցեր կան»:



Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ ներկայիս արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիաներն ու բիզնեսն ավելի «կանաչ» վարքագիծ դրսևորեն. «Աշխարհում առկա խնդիրներից մեկը կլիմայի, շրջակա միջավայրի պահպանությունն է: Ինչպե՞ս ենք մենք այդ խնդիրը լուծում: Մենք այս ոլորտում որոշակի առաջընթաց ունենք այն առումով, որ շատ ինստիտուտներ, ընկերություններ, բարեգործական կազմակերպություններ հանձնառություն ունեն՝ աջակցել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Սակայն ո՞րն է վերջնական լուծումը:



Կարծում եմ՝ լուծում կգտնվի, երբ կլիմայի փոփոխություններին առնչվող «դուռը» բացվի տեխնոլոգիաների համար: Մենք օգտագործել ենք տեխնոլոգիաները և վնասել կլիման, խնդրի լուծումը պետք է գտնվի տեխնոլոգիաների միջոցով: Լուծումը կգտնվի նաև այն ժամանակ, երբ կլիմայի փոփոխության լուծման դռները բացվեն բիզնեսի համար: Այսինքն՝ երբ բիզնեսը, արդյունաբերությունն ավելի շատ շահույթ ունենան «կանաչ» վարքագիծ դրսևորելով: Բիզնեսը պետք է շահագրգռված լինի բնությանն ավելի քիչ վնաս հասցնել: Ամբողջ աշխարհում՝ և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածում տրիլիոնավոր դոլարների հասանելիություն կա, որոնք կարող են ներդրվել այսպիսի բիզնեսում և այդ կերպ լուծել կլիմայի փոփոխություններ հետ կապված խնդի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր