Դեպի վեր

Պատկերում եմ չտեսած հեքիաթներս. աբստրակտ ոճն ազատություն է տալիս նկարիչ Դավիթ Դանիելյանին

armenpress.am01/23/2020, 5:12

Պատկերում եմ չտեսած հեքիաթներս. աբստրակտ ոճն ազատություն է տալիս նկարիչ Դավիթ Դանիելյանին

Ժամանակակից նկարիչ Դավիթ Դանիելյանի կտավներում գերիշխում են կարմիրը, նարնջագույնը, կապույտն ու այլ վառ գույներ, որոնք արտացոլում են հեղինակի տրամադրությունը, հույզերն ու զգացողությունները: Դանիելյանը, որը ցուցահանդեսներով ներկայացել է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նկարչության հանդեպ սիրո, ստեղծագործական կյանքի և ապագա ծրագրերի մասին:

-Ծնվել եք նկարիչների ընտանիքում: Ձեր հայրը`Հրանտ Դանիելյանը և ավագ եղբայրը` Արամ Դանիելյանն ազդեցություն ունեցե՞լ են ձեր մասնագիտական ընտրության վրա: Երբևէ պատկերացրե՞լ եք ձեզ այլ բնագավառում:

-Պապս`Արամայիս Դանիելյանը, նույնպես նկարում էր, բայց պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ չի զբաղվել: Մենք Կապանի Շիկահող գյուղից ենք. տասը տարի է, որ ես ապրում եմ Երևանում: Մեծացել եմ հորս արվեստանոցում, որը մեր շենքի առաջին հարկում էր: Հիշում եմ ներկերը, դրանց հոտը: Սիրում էի խաղալ ներկերով: Երեք կամ չորս տարեկան էի, երբ սկսեցի պաստելներով նկարել: Հայրս դիմանկարներ էր անում, ես էլ ուզում էի կրկնօրինակել նրան:

Սիրեցի այդ արվեստը, և սերը տարիների ընթացքում ավելի մեծացավ: Յոթ կամ ութ տարեկան էի, որ արվեստի դպրոց հաճախեցի: Դեռ այդ ժամանակ գիտակցում էի, որ դա իմ ճակատագիրն է: Հետագայում հինգ տարի սովորեցի գեղարվեստի դպրոցում` նկարելով հորս արվեստանոցում. նա շատ խիստ և պահանջկոտ ուսուցիչ է, և մեծ ներդրում ունի իմ մասնագիտական կայացման գործում:

-Յուրաքանչյուր արվեստագետի կողքին կա մեկը, որը չի վարանում մատնանշել նրա գործի թերությունները, բացթողումները, ընդգծել առավելությունները: Ձեր կյանքում կա՞ նման անձնավորություն… գուցե հայրը, որը կարող է կոշտ քննադատության ենթարկել ձեզ:

-Երբ բանակից նոր էի վերադարձել և շարունակում էի ուսումս, դիզայնով էի զբաղվում, որպեսզի կարողանամ քննություններս հանձնել: Հազվադեպ էի նկարում: Հայրս զայրանում էր, ասում, որ ես նկարիչ չեմ դառնա, քանի որ թողել եմ նկարչությունը, այնինչ՝ շնորհ ունեմ և պետք է մասնագիտանամ: Վերջերս նրան հիշեցրի այդ մասին` շեշտելով, որ դարձա նկարիչ: Այո’, հայրս հենց այն մարդն է, որ միշտ երեսիս ասում է նկարներիս հետ կապված խնդիրները: Չեմ հիշում մի դեպք, որ նա դիտի իմ կտավներից որևէ մեկն ու ասի, որ շատ լավ է ստացվել: Ասում է` լավ է, բայց դեռ աշխատել է պետք: Չնայած նա ռեալիստական ոճի կտավներ է ստեղծում, բայց ինձ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս ու առաջ տանում:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել հենց այս ժանրում: Գուցե վերացական արվեստն ունի առավելություններ, որոնք բացակայում են նկարչական այլ ուղղություններում:

-Վերջերս դիտում էի այն կտավները, որոնք վաղ տարիքում եմ նկարել: Դեռ այդ ժամանակներից գծային դեկորները գերակշռում էին: Հինգ տարի Գեղարվեստի դպրոցում, այնուհետև բուհում սովորելու ընթացքում աշխատում էինք ակադեմիական գեղանկարչության վրա: Այնքան էի նույն բաները նկարել, որ ցանկանում էի պոկվել այդ ամենից: Ինստիտուտն ավարտելուց օրեր անց արվեստանոցս նոր ներկերով համալրեցի, և որոշեցի նկարել առանց մտածելու` կտավի վրա պատկերելով տրամադրությունս: Նկարեցի իմ կյանքի պատմությունը, չտեսած հեքիաթները: Աբստրակտ ոճն ինձ անսահման ազատություն է տալիս:

-Նայելով ձեր կտավներին` կարող ենք ասել, որ դրական ու լավատես մարդ եք:

-Կարծում եմ` կենսասեր, մարդկանց, հայրենիքը սիրող, Էմոցիոնալ, շուտ բռնկվող, բայցև շուտ հանդարտվող մարդ եմ:

-Լինում են դեպքեր, երբ ավելի հեշտ հիշում ենք կտավի անվանումը, քան հեղինակին: Ձեր գործերի մեծ մասն անվերնագիր է: Ինչո՞ւ:

-Այն զգացողությունները, որոնք ունենում եմ նկարելիս հնարավոր չէ մի բառով բացատրել: Կապանում ցուցահանդես եմ ունեցել, որում ընդգրկված կտավներն առանց անվանումների էին: Թողնում եմ, որ այցելուներն իրենց սեփական վերնագրերն ընտրեն: Երբ արվեստասերը ձեռք է բերում այս կամ այն կտավը, կախում իր տան պատից, ամեն օր հաղորդակցվում դրա հետ սեփական անվանում է գտնում:

-ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը ձեր ցուցահանդեսներից մեկի ժամանակ ասել է, որ աբստրակտ մտածելակերպը, այսպիսի լուծումները մարդու ներքին կուլտուրայի արտահայտումն են, և գունային համադրությունները պետք է լինեն իրենց տեղում: Նկարելիս մտածո՞ւմ եք գունային հատուկ համադրությունների մասին, թե ընտրում եք ներկեր, որոնք այդ պահին ձեզ դուր են գալիս:

-Դա բնազդաբար է ստացվում: Իմ կրթությունը ստիպում է գրագետ նկարել: Որքան է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր