Դեպի վեր

Հայաստանում քննարկվում է Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային խնդրի լուծման նախագիծ

armenpress.am08/14/2019, 8:42

Հայաստանում քննարկվում է Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային խնդրի լուծման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը ներկայացված է e-draft.am կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանի 108 ընտանիք: Մյուս ընտանիքները հնարավորություն կունենան օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:

Որոշմամբ շահառու են հանդիսանում ժամանակավոր բնակության վայրերում կամ կացարաններում՝ «Սեբաստիա» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9) և Երևան քաղաքի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր