Դեպի վեր

Համաշխարհային մամուլը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի մասին

newmag.am12/5/2019, 12:06

Համաշխարհային մամուլը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի մասին

«Հոլիսի գիրը շեշտակի է, և իր հաջողության համար նա խոնարհաբար շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներից: Նրա կիրառելի գաղափարները և գրավիչ ձայնը խրախուսելու են կանանց, որ հավատան իրենք իրենց»: 

Publishers Weekly շաբաթերթ

«Ռեյչլ Հոլիսը կենսասեր առաջնորդ է, որն ամբողջ հոգով ուզում է օգնել կանանց, որ համառորեն և առանց ներողությունների հետապնդեն իրեն նպատակներն ու երազանքները: Ռեյչլի՝ միամիտ ազնվությամբ պատմություններ պատմելու կարողությունը ոգեշնչում է ընթերցողներին անցնել գործնական քայլերի, որոնք կուղորդեն նրանց դեպի մշտական կատարելագործում»:

 Ջոն Մաքսվել
գրող

«Երբևիցե ձեզ զգացե՞լ եք փակուղու առաջ: Երբևիցե տառապե՞լ եք երազանքի համար ժամանակ գտնելու կամ նույնիսկ այդ երազանքը ինքներդ ձեզ խոստովանելու հարցում: «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքում Ռեյչլ Հոլիսը մատնանշում է բոլոր այն մարտահրավերները, որոգայթները և արդարացումները, որոնք մեզ խանգարում են մեր նպատակին հասնել: Նա իր փորձառության և սխալների մասին խոսում է ուշքի բերող (հաճախ ծիծաղաշարժ) անկեղծությամբ և առաջարկում հստակ խորհուրդներ, թե ինչպես կառուցենք մեր ուզած կյանքը»:

Գրեթչեն Ռուբին
New York Times-ի բեսթսելլեր գրող 

«Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը կյանքը փոխող ուղեցույց է (ինչպես նաև թույլտվություն), որի կարիքը բոլորս ունեինք՝ մեր արդարացումները մի կողմ նետելու, մեր երազանքներն ընդունելու, եզրեր սահմանելու և կյանքում ինքնավստահություն ու նոր շունչ ստանալու համար: Այդ եղանակով միայն կարելի է հրաժարվել «մարդկանց բավարարելու» գոյությունից և սկսել կառուցել քեզ արժանի պայծառ կյանք: Սա ճակատագիրդ ձեռքերիդ մեջ առնելու պարտադիր ընթերցանություն է: Սիրեցի այս գիրքը՝ էջ առ էջ»:

Բրենդոն Բերչարդ
#1 New York Times-ի բեսթսելլեր գրող

«Աղջիկ ջան, մի արդարացիր»  գիրքը կարդալը նույնն է, ինչ մտերիմ ընկերուհուդ հետ զրուցելը, որը կարող է քեզ հետ խոսել բոլոր այն մութ կողմերի մասին, որոնք փորձել ես թաքցնել, և լույս տարածել դրանց վրա: Ռեյչլն ընդունակ է լռեցնելու քո ներսի զզվելի աղջկան՝ միևնույն ժամանակ հավատացնելով, որ իսկապես կարող ես փոխվել և դառնալ քո պատկերացրած  կինը: Ռեյչլի տաղանդն այն բանում է, որ նա քեզ թույլ է տալիս միայնակ չզգալ կամ չամաչել քո անցյալից՝ դրա հետ մեկտեղ հույս տալով և առաջիկայի ծրագրեր առաջարկելով: Նրա ձայնն ինձ համար փարոս է եղել՝ ավելիին ձգտելու համար»: 

Ջեննա Քաթչեր
լուսանկարիչ

«Միայն մոտիվացիան, թեև այն կենսական ուժ է հաղորդում, բավարար չէ կյանքում տեղաշարժ կատարելու համար: Հոլիսը սա խորապես ըմբռնում է: «Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը իսկական գլուխգործոց է, որտեղ  սրտաբուխ ոգեշնչումը համատեղվում է գործնական քայլերի հետ, որոնք էլ թույլ են տալիս կյանքը փոխող նոր սովորու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր