Դեպի վեր

Հաշմանդամություն ունեցող անձինք հանդես եկան որպես դիտորդներ

a1plus.am12/10/2018, 2:12

Հաշմանդամություն ունեցող անձինք հանդես եկան որպես դիտորդներ

«Ես անձամբ առնչվեցի այն բոլոր անհարմարություններին, որոնց կարող են բախվել հաշմանդամություն ունեցող անձինք ընտրական տեղամասերում»,- պատմում է Քրիստինե Կիրակոսյանը, ով դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեց որպես դիտորդ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:

Առաջին անգամ որպես դիտորդ ընտրություններին մասնակցող Քրիստինեն նշում է, որ իր համար շատ կարևոր էր մատչելիության վերաբերյալ դիտարկումներ կատարելու հնարավորություն ունենալը. «Դիտորդական առաքելություն իրականացրի Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 30/63 ընտրատեղամասում: Անմատչելիության բախվեցի հենց ընտրատեղմաս մուտք գործելիս, որտեղ թեքահարթակ չկար: Ստիպված եղա դիմել ոստիկանության աշխատակցի օգնությանը: Այդ պահին այնտեղ էր նաև համայնքապետը, ով տեսավ, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մի կերպ աստիճաններով բարձրացնում անվասայլակս»,- նշում է Քրիստինեն՝ հավելելով, որ ընտրատեղամասում անմատչելի էր նաև սանհանգույցը, չկային խոշորացույցեր՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար:

Շրջիկ դիտորդ Մերի Պապիկյանն էլ նկատում է՝ իրենց այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերն անմատչելի էին. «Մեր խմբի իրականացրած դիտորդական առաքելության ընթացքում բացի ընտրախախտումներից արձանագրեցինք նաև ընտրատեղամասերի անմատչելիության բազմաթիվ դեպքեր: Արթիկի տարածաշրջանի և հարակից գյուղերի մեր այցելած գրեթե բոլոր ընտատեղամասերում չկային թեքահարթակեր՝ անվասայլակով տեղաշարժվող և խոշորացույցեր՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Խնդիրներ կային նաև կապված քվեարկության սենյակների կա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր