Դեպի վեր

ՀՀ վարչապետը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը

armenpress.am08/24/2019, 6:18

ՀՀ վարչապետը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային ժողովի պատգամավորներ,

Պետական այրեր,

Հյուրեր,

«Քայլ դեպի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ,

երբ ծրագրի ամենասկզբում հնչում էր քոչարին, և դուք այդ երաժշտության ներքո քոչարի էիք պարում, ես մտածեցի, թե ինչ զարմանալի է, որ հազարամյա այդ երաժշտությունը և հազարամյա այդ պարն այսօր այստեղ հնչում են և պատկերվում են այդքան նորովի։ Այդ պարը երկար դարեր մենք պարում ենք, այդ պարը պարել են մեր նախնիները, այդ պարը պարել են մեր պապերը, այդ պարը պարում եք դուք, և այդ պարը չի հնանում. այդ պարն ամեն տարի հնչում է ավելի արդիական, այդ պարն ամեն տարվա հետ հնչում է ավելի հեռանկարային։

Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Ես ուզում եմ մի քանի նրբերանգ ներկայացնել այսօրվա մեր քննարկումից, որովհետև պատեհ է, որ հենց այս միջավայրում այդ երևույթը, այդ քննարկման բովանդակությունը ներկայացվի։ Այստեղ պատկերը կա. մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ՝ ունի նաև ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, և անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ։

Բայց, մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է, որ այսօրվա Հայաստանը, նոր Հայաստանը հիմնված լինի մեր ազգային ավանդույթների և արժեքների վրա։ Դրա համար մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարևորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը՝ մեր օջախը և այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում։ Մենք ուզում ենք այդ օջախի շուրջ ստեղծել մի միջավայր և տարածություն, որը մղում է անընդհատ ստեղծագործության, որը մղում է անընդհատ թռիչքի, դեպի առաջ, դեպի վեր։ Ընդհանրապես մեր միտքը, մեր հայացքը, մեր աշխարհայացքը որևէ ուղղությամբ չպետք է կաշկանդված և սահմանափակ լինի։ Եվ այդ է պատճառը, որ այսօր իմ աչքերում «Կարնո քոչարին» հնչեց և պատկերացավ նորովի, որովհետև դա հին քոչարին է, որովհետև դա նոր քոչարի է, որովհետև դա բխում է մեր արմատներից, և դա ձգտում է դեպի երազանքներ, որ մենք իրար հետ պետք է կերտենք։

Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետև Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, և այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը։ Այդ օջախի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը, և այո՜, Հայաստանի հողը պետք է թնդա ձեր, մեր քոչարու ներքո։ Եվ դա ազդանշանն է այն բանի, որ մենք իրար հետ վճռական ենք՝ կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի, որտեղ ազատությունը, օրինականությունը, եղբայրությունը, ժողովրդավարությունը, իրավունքը գերակայելու է և հիմնվելու է մեր ավանդույթների վրա։

Ինձ համար ապրել Հայաստանում ինչ-որ առո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD099999999
EUR099999999
RUR099999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր