Դեպի վեր

Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր

armenpress.am07/11/2019, 2:06

Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր

Երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Սոնա Սիմոնյանը Ֆրանսիայի, Հայաստանի, Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է նկարահանել ու այն ներկայացնում է միջազգային կինոփառատոններում` տարբեր խնդիրների վրա գրավելով հանրության ուշադրությունը: Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» կինոնկարը ռեժիսորի անձնական պատմությունն է, որի միջոցով նա անդրադառնում է նաև 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին:

«Ֆիլմն իմ սերնդակիցների մասին է, մարդկանց, որոնք ծնվել են Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից հետո, բայց բախվում են ինչ-որ խնդիրների, որոնք երկրաշարժի հետևանք են: Ես տասը տարի առաջ եկել եմ Երևան և չեմ պատրաստվում վերադառնալ Գյումրի: Ֆիլմում պատմել եմ, որ իմ երկու ընկերներից մեկը նույնպես ցանկանում է հետևել իմ օրինակին, բայց չունի այդ հնարավորությունը: Կինոնկարը դիտելուց հետո ձեզ համար պարզ կդառնա, թե ինչու: Այնուամենայնիվ, ասվում է, որ հնարավոր է երջանկություն, ներդաշնակություն գտնել Գյումրիում ու շարունակել ապրել այնտեղ»,- հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Սիմոնյանը:

Նա առանձնակի շեշտադրում է կատարել ընտանիքի վրա, մարդկանց, որոնք վերապրել են երկրաշարժը ու հենց նրանց անձնական պատմությունների միջոցով ենք մանրամասներ իմանում երկրաշարժից:

«Ներկայացնում եմ իմ սեփական պատմությունը` փորձելով զերծ մնալ ողբերգական նոտաներից: Ամեն անգամ, երբ գնում ես Գյումրի, հիշում ես երկրաշարժն ու տեսնում, որ ոչինչ չի փոխվել ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են մարդիկ կարողանում շարունակել ապրել այնտեղ»,- նշեց Սիմոնյանն ու հավելեց, որ իր հարազատ քաղաքում շատ են ֆիլմեր նկարում, քանի որ այն գեղեցիկ է, կոլորիտային:

«Կարծում եմ` Գյումրին, ինչպես շատ այլ փոքր քաղաքներ, կինեմատոգրաֆիայի համար հրաշալի վայր է, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.75477.25
EUR527.5533
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր