Դեպի վեր

Սա նահանջ է թափանցիկ կառավարման սկզբունքից․ իրավապաշտպանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնիության մասին

azatutyun.am10/22/2019, 3:36

Սա նահանջ է թափանցիկ կառավարման սկզբունքից․ իրավապաշտպանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնիության մասին

Վարչապետի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկելու որոշման մտահոգիչ հանգամանքը գաղտնիությունն է, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նկատում է՝ խոսքը ոչ պետական, ոչ էլ ծառայողական գաղտնիքի մասին է և եթե անգամ այդպես էլ լիներ, իրավական ակտը պետք է հրապարակվեր, քանի որ դա օրենքի պահանջ է։

«Այստեղ ավելի շատ հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքից նահանջի մասին է, և սա անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման և հաշվետու կառավարման տեսակետից։ Ես կարծում եմ, որ պետք է հրապարակել, պետք է բացատրել և միաժամանակ ներողություն խնդրել անպայման», - նշեց Սաքունցը։

Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է «Հետք» պարբերականը, որի հարցմանն ի պատասխան կառավարությունից որևէ մանրամասն չեն փոխանցել նույն հիմնավորմամբ՝ որոշումը գաղտնի է: Միայն առանձին նախարարություններից ստացած աշխատավարձային ֆոնդի մասին տեղեկությունից է լրագրողը կարողացել հետևություն անել, որ օրենքով սահմանված 793 հազար 680 դրամի փոխարեն նախարարները ստացել են 1,5 մլն դրամ աշխատավարձ: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով, որը վերջին անգամ փոփոխվել է 2013 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր ու Ազգային ժողովի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանությունների՝ ԱԺ բերած օրենքի նախագիծը։

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը, ինչ է սա եթե ոչ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին, սա ոչ այլ ինչ է քան ցինիզմ և սա ասում եմ հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական», - ասել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս քայլը քննադատում են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է՝ այս թաքուն գործընթացով վիրավորել են ժողովրդին և խորհրդարանին:

«Դատապարտում եմ հենց էդ բառի համար, որ դա թաքուն։ Հեղափոխություն ժողովուրդն ինչի՞ համար է կատարել, պատրաստ է ժողովուրդը ամեն ինչի էլ, բայց տեղյակ լինի, գիտակցի, լսի։ Էս հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն, թաքուն բառը վիրավորական է մեր բոլորի համար», - ասաց Ծառուկյանը։

Ընդդիմադիր խմբակցություններից թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում շեշտում են՝ իրենք քննադատում են ոչ թե աշխատավարձերը բարձրացնելու որոշումը, այլ գաղտնիության ձևաչափը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասում է՝ կոռուպցիոն ռիսկերը կանխելու կարևոր գործոն է նաև արժանապատիվ աշխատավարձը և այդ հարցը լուծելու երկու տարբերակ կա՝ կա՛մ օրենսդրական նախագիծ ներկայացնել ԱԺ ու փոխել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի գործակիցները, կա՛մ պարգևավճարների միջոցով խրախուսել նրանց: Ընդդիմադիր պատգամավորը երկու տարբերակին էլ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր