Դեպի վեր

Ընդդիմադիր այլընտրանքային բևեռ ձևավորելու դեպքում կկանխվի իշխանությանը սպառնացող վտանգը. Ժիրայր Սեֆիլյան

1in.am02/27/2020, 4:30

Ընդդիմադիր այլընտրանքային բևեռ ձևավորելու դեպքում կկանխվի իշխանությանը սպառնացող վտանգը. Ժիրայր Սեֆիլյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

– Հարգելի՛ Սեֆիլյան, ի՞նչ է որոշել «Սասնա Ծռերը» սահմանադրական հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ:

– Բնական է, որ մենք չենք կարող լինել «Ոչ»-ի դաշտում: Անշուշտ, համաձայն ենք, որ ՍԴ գործող յոթ անդամները կամ դատավորները օր առաջ ազատվեն այդ պաշտոններից, սակայն թե ինչ եղանակով ենք մասնակցելու առաջիկա հանրաքվեի գործընթացին, տակավին չենք որոշել, մենք ունենք բազմաթիվ մտահոգություններ՝ այս հապճեպ որոշման կապակցությամբ, դժբախտաբար, գործող իշխանությունները այս հարցում նվազագույն խորհրդակցական-խորհրդատվական կարծիք չեն հարցրել հեղափոխական ուժերից: Մենք պետք է իշխանությանը փոխանցենք մեր մտահոգությունները՝ հասկանալով, որ որոշումը կայացված է, հետքայլ հնարավոր չէ անել, պետք է քննարկենք, թե ինչպես վերացնել այն ռիսկերը, որ մենք տեսնում ենք:

– Ռիսկերը քաղաքակա՞ն դաշտում եք տեսնում, թե՞ իրավական:

– Ռիսկեր ենք տեսնում մեր երկրի զարգացման, ներքաղաքական իրավիճակի հետ կապված, գործող իշխանությունների տապալման հետ կապված: Այդ չմտածված, անհեռանկար որոշման պատճառով, որ հապճեպ կայացրել են, ոչ թե միայն իշխանության տապալում կարող է լինել, այլ դա նաև երկրի քաղաքականությանը վնասներ կպատճառի:

– Նկատի ունեք հանրաքվեի տապալո՞ւմը, այո՞:

– Ոչ միայն: Մեր կարծիքով՝ հանրաքվեից հետոն լավ հաշվարկված չէ, բազմաթիվ սցենարներ կարող են լինել: Ստեղծված իրավիճակի հետ կապված մեր մտահոգություններն ուզում էինք փոխանցել իշխանությանը, բայց, դժբախտաբար, նրանք հրաժարվեցին մեզ հետ որևէ խոսակցություն ունենալ… Առաջիկա օրերին մեր շարժման և այլ քաղաքական փորձագետների շրջանակում մեր քննարկումները կշարունակենք, դրանից հետո մեր հայտարարությունը կանենք, թե ինչ եղանակով ենք մասնակցելու այս գործընթացին:

– Հարգելի՛ Սեֆիլյան, Ձեր ակնարկից ես հասկացա, որ կարող էր բանը չհասնել հանրաքվեի:

– Անշուշտ: Այս խնդրից ձերբազատվելու բազմաթիվ ձևեր կային: Այս փոփոխությունը որ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մինչև 2018թ. ապրիլի 23-ը, կարող ենք ասել, որ հեղափոխական գործընթաց էր, սակայն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխական գործելաոճից գործող իշխանությունը հրաժարվեց: Եթե չհրաժարվեին, այս թնջուկները, որոնց մասին նաև վարչապետն ինքն է բարձրաձայնում՝ մատնացույց անելով, որ մի ամբողջ համակարգ իր դեմ է աշխատում, չէին առաջանա: Մենք և՛ բանտից ենք խորհուրդներ տվել՝ հրապարակային հայտարարություններով փորձել ենք առաջարկություններ անել, և՛ բանտից դուրս գալուց հետո՝ շփումներով, բայց շուտով երկու տարին կլրանա, և ըստ էության, նրանք ոչ մի լուրջ քայլ չեն կատարել համակարգային փոփոխությունների իմաստով: Մինչ այդ պետք է ամենապարզունակ քայլերը կատարվեին՝ նախևառաջ հանցագործ ռեժիմի թողած վերնախավից՝ կարևորագույն պաշտոններից պետք է ձերբազատվեին… Եթե նրանք որդեգրեին հեղափոխական ճանապարհը, մի քանի ամսվա մեջ արգելքները վերացած կլինեին:

– Հուսով եմ՝ ռեպրեսիվ մեթոդներ չեք առաջարկում:

– Անշուշտ, ոչ: Հեղափոխություն կա՛մ անում ես, կա՛մ չես անում, նախորդ հանցագործ համակարգը կա՛մ փշրում ես, կա՛մ համակարգը քեզ է խժռում: Այսօր, իմ կարծիքով, դժբախտաբար, գործող իշխանությունները խժռման ընթացքի մեջ են, եթե այսպես մի քիչ էլ շարունակեն: Ըստ էության, համակարգային ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, մեր ժողովրդին կեղեքող համակարգը շարունակում է իշխել մեր երկիրը, այո՛, Փաշինյանի ներկայությամբ բազմաթիվ փոփոխություններ կան՝ ոչ խորք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր