Դեպի վեր

Գողերի փոխարեն եկան «աֆտարիտետները». Սերժ Սարգսյանը երկիրը բաժանեց «զոն նայողների»

1in.am02/25/2020, 4:30

Գողերի փոխարեն եկան «աֆտարիտետները». Սերժ Սարգսյանը երկիրը բաժանեց «զոն նայողների»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:

– Հայաստանում քննարկվում է ներքին գործերի նախարարությունը վերականգնելու հարցը, կարծում եք՝ ճի՞շտ մոտեցում է:

– Այդ խեղճ ներքին գործերի նախարարությունը ինչ փորձությունների ասես չենթարկվեց: Պետական կառավարման համակարգի կարևորագույն օղակներից մեկը ՆԳՆ-ն է:

– Դուք այս կառուցվածքի կողմնակից եք:

– Այո՛: Ցավոք, առանց համակարգի ընդհանուր խնդիրներն ուսումնասիրելու՝ երբեմն նաև պոպուլիստական վերաբերմունք դրսևորվեց ՆԳՆ-ի նկատմամբ. սկսեցին բզկտել ներքին գործերի նախարարությունը՝ շատ ժամանակ քաղաքական դրդապատճառներով, երբեմն նաև չհասկանալով՝ պոպուլիստական դրսևորումներով: Հիմա էլ ակտիվ քննարկումներ են՝ նորից քաղաքական ենթատեքստում, ոչ մի պրոֆեսիոնալի բնութագրում չեմ լսել՝ այս փոփոխությունների հետ կապված, առաջին դեմքին խորհրդարան կանչելու, հարցեր տալու խնդիր են լուծում, չնայած նույնը կարող էին ոստիկանապետի հետ անել: Բայց երբ որոշակի մոդելներ են վերցնում և դրա հիման վրա բարեփոխումներ անվան տակ սկսում են գործընթաց, պետք է մի բան հասկանան՝ մեր երկրի այսօրվա ռազմաքաղաքական, տարածաշրջանային խնդիրների ընդհանուր համատեքստում պետք է նայել: Ռուսաստանը հզոր պետություն է, կարող է իրեն թույլ տալ այսպես էլ, այնպես էլ անել, բայց փոքր պետության պարագայում զուտ ինֆորմացիայի տնօրինելու համար չի կարելի այս ծառայությունը հանել, այն ծառայությունը մտցնել, դրանից օգուտ չի լինի:

– Փոփոխություններ են արվում, այդ կառուցվածքը մեզ ի՞նչ կտա, դուք աշխատել եք ՆԳ նախարար, եթե համեմատենք այսօրվա ոստիկանապետի հետ, ի՞նչ տարբերություններ կան:

– Ոստիկանապետը ընդամենը մի վարչության պետի կարգավիճակ ունի, շատ թույլ լիազորություններ ունի… Հարկայինի տեսուչն ավելի մեծ կշիռ ունի, քան ոստիկանապետը: Երբ պատերազմող երկիր է, որոշակի գորընթացներ են, ամեն պահի կարող է նորից կրկնվի թոհ ու բոհը, այս ամենը պետք է հաշվի առնել: ՆԳՆ-ն այն ժամանակ մեծ լիազորություններ ուներ, լավ է, որ ուզում են նորից վերականգնել, եթե դա ուղղված է ՆԳ լիազորություններն ընդլայնելուն, հեղինակությունը բարձրացնելուն, նաև պատասխանատվությունը բարձրացնելուն: Եթե մտածում են քաղաքական մահակից վերադարձնեն, դարձնեն մարմին, որն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի, լավ է, բայց ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ են ուզում ՆԳՆ-ի առջև դնել: Ամեն դեպքում ՆԳՆ կառուցվածքը առանձին դիտելը սխալ է, պետական կառավարման, դատական բլոկի մեջ պետք է դիտել: Բզկտել են այդ ամենը… Ես միշտ կարևորում եմ ոչ միայն համակարգային փոփոխությունները, այլ նաև անձանց, եթե համակարգային փոփոխություններ լինեն, բայց անձինք չփոխվեն, այդ նույն սրիկա անձանցով ոչ մի փոփոխություն էլ չի լինի, երկուսն էլ կարևոր են՝ և՛ համակարգային փոփոխությունները, և՛ անձանց…

– Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, դուք կմնայի՞ք ՆԳ նախարարի պաշտոնում:

– Միանշանակ: Իմ հարաբերությունները և՛ քաղաքական մեծամասնության, և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ նորմալ էին, բացի դրանից՝ ես այդ համակարգը շատ լավ էի պատկերացնում… Հիմա լավ կլինի, որ ներքին գործերի նախարարության թերի խմբավորում չլինի…

– Ինչի՞ հետևանք է մեր իրականության քրեական մշակույթին բախվելը: Դուք որ աշխատում էիք, քրեական բոլոր հեղինակություններին, ովքեր ազդեցություն ունեին այս կամ այն համայնքում, ճանաչո՞ւմ էիք:

– Մեր ժամանակ մի պահ եկավ, որ դրանք ո՞վ էին: Մի հին անեկդոտ կա, մեկը՝  դատապարտվում է, տանում են կամեր, երբ ներս է մտնում, ասում են՝ ի՞նչ ես արել, ասում է գումարների համար եմ դատապարտվել: «Զոն նայողն» ասում է՝ դե էն առաջին «կոյկեն» իրե՛ն տվեք: Գողության համար դատապարտվածը հարցնում է՝ ինքն ո՞վ է, ասում են՝ կամերի գողն է, ու այդ մարդն ասում է՝ գողը նա չի է, ես եմ, ես միլիոններ եմ տարել:

Ու գիտեք, ամեն ինչ հետո խաթարվեց, գողերի փոխարեն եկան «աֆտարիտետները»՝ հեղինակությունները, և այդ ենթամշակույթը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր