Դեպի վեր

«Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»․  Փաշինյանը շարունակում է մանրամասներ հրապարակել

azatutyun.am11/30/2020, 5:00

«Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»․  Փաշինյանը շարունակում է մանրամասներ հրապարակել

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանրամասներ հրապարակել Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ։ Այսօր Հայաստանի վարչապետը Ֆեյսբուքում գրառում է կատարել պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների շուրջ իրադարձությունների վերաբերյալ։

Փաշինյանը գրում է․

«Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան և մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո և մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:

Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո ևս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին և Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ:

Պատասխանեցի հետևյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ»:

Նույն հարցը, ըստ վարչապետի, առաջացել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պարագայում, «երբ Արցախի պաշտոնաթող նախագահները ասացին, որ մեր ԱԳ նախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին»: «Մեր ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր