Դեպի վեր

Ռուսաստանը 4 տարով զրկվում է միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից

azatutyun.am12/10/2019, 5:24

Ռուսաստանը 4 տարով զրկվում է միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) այսօր միաձայն ընդունել է Համապատասխանության հանձնաժողովի առաջարկությունները և հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը՝ RUSADA-ն։

Սա նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները չեն կարող մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերին երկրի դրոշի ներքո, և Ռուսաստանը զրկվում է միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից։ Առաջիկա 4 տարիներին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։ Միևնույն ժամանակ ռուսաստանցի մարզիկները կկարողանան հանդես գալ միջազգային խոշոր մրցումներում չեզոք դրոշի ներքո և առանց օրհներգի, եթե կարողանան ապացուցել, որ դոպինգ չեն օգտագործել։

«Կարևորը մեր այսօրվա որոշման մեջ, որ մենք իրական պատժամիջոցներ ենք սահմանում նրանց դեմ, որ մեղավոր են այս մանիպուլյացիաների մեջ և դուռը բաց ենք թողնում մաքուր, դոպինգի հետ ոչ մի կապ չունեցող մարզիկների համար», - այսօր ասուլիսին հայտարարել է WADA-ի ղեկավար Վիթոլդ Բանկան։

Ռուսաստանն իրավունք ունի այս որոշումը բողոքարկել սպորտի արբիտրաժային դատարանում։ RUSADA-ի վերահսկիչ հանձնաժողովի անդամ Սերգեյ Խրիչիկովը «Տասս»-ին հայտնել է, թե Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը WADA-ի որոշումը բողոքարկելու համար 21 օր ունի։ Դեռ հայտնի չէ՝ բողոքարկելու է Ռուսաստանը, թե ոչ։

Հիշեցնենք, վերջին 2 օլիմպիադաներին ռուսաստանցի մարզիկների միայն մի մասն է մասնակցել, այն էլ օլիմպիական դրոշի ներքո։ Ռուսաստանի մարզիկների մի զգալի մասին թույլ չեն տվել մասնակցել խաղերին։ Պատմությունը, փաստորեն կրկնվում է։

Խրիչիկովը բացատրել է, որ WADA-ի սահմանափակումները տարածվում են միայն համաշխարհային կարգի մրցաշարերի վրա և չեն տարածվում մայրցամաքային ու տարածաշրջանային մրցումների վրա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի կորցնում Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության 4 հանդիպումները Սանկտ Պետերբուրգում անցկացնելու իրավունքը։ Մրցաշարերի պաշտո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր