Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկում են նրա ձերբակալման որոշումը: Զուգահեռ դատարանի դիմաց ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաբայանի:
Ադետվատ կուսակցության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանն անհիմն է որակում Բաբայանի ձերբակալության որոշումը. «Կրկեսը, որ մեկնարկել էր 2018-ի ապրիլին, իր տրամաբանական շարունակությունն է ունենում: Չեմ կարծում, որ սա պայմանավորված է հանրության մեջ էյֆորիա առաջացնելով, քանի որ Բաբայանը հանրային ընկալմամբ չարագործ չէր: Այստեղ ավելի շատ գործ ունենք Թովմասյանի ամբողջ շրջապատի վրա հնարավոր ու անհնար միջոցներով ռեպրեսիաներ կիրառելու մեջ: Չեմ զարմանա, որ Թովմասյանի կրիայի դեմ հանցակազմ բացահայտեն»:
Նշենք, որ դատական նիստը տեղի է ունենում դռնփակ:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ևս բողոքի մասնակիցներից է, հայտնեց, որ Արսեն Բաբայանի դեմ մեղադրանքը փոխվել է. «Կարծում եմ նպատակն այն է, որ քննչական մարմինները հասցնեն կալանքի վերաբերյալ նյութեր նախապատրաստել: Այս պահին Արսեն Բաբայանին առաջադ...