Դեպի վեր

Անդրեյ Ռազգիլդեևը կմնա ռուսաստանյան ռազմակայանում

azatutyun.am03/19/2019, 5:42

Անդրեյ Ռազգիլդեևը կմնա ռուսաստանյան ռազմակայանում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց դաժան ծեծի հետևանքով մահացած գյումրեցի կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը, որով նրանք պահանջում էին գործով մեղադրյալ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից հայաստանյան քրեակատարողկան հիմնարկ տեղափոխել:

Մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչ փաստաբան Արայիկ Զալյանը այսպես էր հիմնավորել իրենց բողոքը․ - «Սույն քրեական գործով մեղադրյալը իր կալանքը պետք է կրի ազատությունից զրկվածներին պահելու Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, որպիսի պայմաններում միայն հնարավոր կլինի պնդել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 17-րդ հոդվածով սահմանված լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննության առկայության մասին»:

Փաստաբանը հրապարակեց նաև տուժողի իրավահաջորդներին ուղղված՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պատասխան գրությունը: Փաստաբանները օմբուդսմենին խնդրել էին ռուսական ռազմաբազա այցելել և ծանոթանալ դաժան ծեծի հետևանքով 57-ամյա կնոջը մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի պահման պայմաններին:

«Ստացել ենք պաշտպանից պատասխան, որ տվյալ հարցը պետք է քննարկվի, և նա միանգամից չի կարող այցելել ռազմաբազա: Այսինքն դա նշանակում է, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի համար անհասանելի է ռազմաբազան: Եվ ես կարող եմ կասկածել՝ պետք է լինի պատիժը իրակա՞ն․․․ Այս պայմաններում մենք գտնում ենք, որ պատիժն իրական չի», - ասաց Զալյանը:

Դատախազության ներկայացուցիչ Միրհան Մարտիրոսյանը պնդեց, որ ռուս զինծառայողին բազայում պահելը իրավաչափ է, բխում է հայ-ռուսական միջպետական պայմանագրից:

Մարտիրոսյանը հատարարեց․ - «Մեղադրյալը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ բազայի տարածքում: Այսինքն բազայի տարածքից նրան դուրս բերելը արդեն իսկ հակասում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը: Խոսքն այն մասին է, որ համաձայնագրի հիման վրա համատեղ իրականացվել է գործողություն: Ձերբակալումն իրականացվել է մեր իրավասու մարմնի կողմից, սակայն քանի որ հանձնումը, դուրս բերումը արդեն կհակասեր Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և ունենք մենք համաձայնագրի 8-րդ հոդված․․․ ի՞նչ է նշանակում համատեղ, համատեղ ձերբակալեցինք, սակայն պահում են իրենք: Այստե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր