Դեպի վեր

Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունեցել հանդիպում մանկագիր Ալլա Սերոբյանի հետ

armenpress.am04/19/2019, 1:42

Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունեցել հանդիպում մանկագիր Ալլա Սերոբյանի հետ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 19-ին տեղի ունեցավ հանդիպում մանկագիր, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաները հանդիպեցին Ալլա Սերոբյանին՝ խոսելու նրա «Վասիլ» և «Օճառիկի պայմանները» գրքերի մասին: Հանդիպմանը ներկա էր նաև Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:

Ալլա Սերոբյանի խոսքով, «Վասիլ» պատմվածքը մի պատմություն է, որն իր մեջ ներառում է մարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը, ընկերասիրությունն ու նվիրվածությունը:

«Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ձեր մեջ կրում եք այդ կարևոր արժեքները: Համոզված եմ, որ այդ արժեքներն արտահայտված են նաև կենդանիների նկատմամբ ձեր վերաբերմունքով», - ասաց նա:

Երեխաները նաև խնդրեցին Ալլա Սերոբյանին հետագայում այլ ստեղծագործություններ հեղինակել, որոնք նվիրված կլինեն Երևանին, կենդանիներին, ճամփորդություններին ու բանակին:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր