Դեպի վեր

Արցախի հարցը լուծված է. Ռուսները հիմա ամենավատ բանն են անում

lragir.am10/12/2017, 1:55

Արցախի հարցը լուծված է. Ռուսները հիմա ամենավատ բանն են անում

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը Պարոն Շիրինյան, օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ղարաբաղյան խնդրում «բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի»: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի կոշտ պատասխանը: Ինչո՞ւ է Ադրբեջանն այս փուլում նման հայտարարություն անում: Որովհետև Ադրբեջանի վիճակը նեղ է, Եվրոպայից ու Ամերիկայից արդեն թքում են այդ երկրի վրա: Համաշխարհային սկանդալի մեջ է հայտնվել, դրա համար էl գնում է նման քայլերի: Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանը լավ պատասխան էր, պետք է շուտ լիներ դա: Մեր նախագահը երևի վիճակն ուսումնասիրել է, հասկացել է, թե Ալրևի վիճակն ինչպիսին է ու որոշել է ճնշել: Վերջին շրջանում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում որևէ նոր բան նկատվո՞ւմ է: Կաթվածահար վիճակում է բանակցային գործընթացը, որովհետև այդ բանակցությունները կոնֆիկտի հետ որևէ կապ չունեն: Բոլորը հասկանում են, որ կոնֆլիկտը լուծված է, հայ ժողովուրդն Արցախի խնդիրը լուծել է այն տեսքով, որով այսօր կա: Հիմա, այդ օբյեկտիվ հարցից հեռու անընդհատ ինչ-որ հարց է քննվում, որը չի արտացոլում իրական վիճակը, այդ պատճառով այս վիճակն է առաջացել: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հարցը լուծել է: Իսկ այդ խոսակցությունները միջազգային բանակցողների, Ալիևի հաստակողության և Հայաստանի անվճռականության արդյունք են: Ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանն առաջ քաշեց իր նախապայմանները, որ բանակցությունները պետք է վերսկսվեն վստահության մթնոլորտում, պետք է ներդրվեն հետաքննության մեխանիզմներ, շփման գծից հետ քաշվեն դիպուկահարները, երկար ժամանակ է անցել, բայց որևէ առաջընթաց չկա, ինչո՞ւ: Ալիևն ամեն ինչ անում է, որ դա չլինի: Եթե այդ պայմաններն իրականացվեն՝ դիպուկահարների հեռացում, հետաքննության մեխանիզմների ներդրում, դա նշանակում է, որ հակամարտության այսօրվա գիծը վերածվում է պետական սահմանի: Դրա համար էլ հակառակն են անում: Մինսկի խմբի համանախագահները չե՞ն ուզում պարտադրել, որ Ադրբեջանը կյանքի կոչի այդ պայմանավորվածությունները: Չնայած գիշեր-ցերեկ մեր ուղեղը լցնում են, որ դա համանախագահների միասնական դիրքորոշումն է, բայց Ռուսաստանը դեմ է դրան: Ադրբեջանն ու Ռուսաստանը այս պարագայում միասնական են, որ դիպուկահարները չհեռացվեն: Ռուսաստանը չի ուզել ու չի ուզում դա, եթե ուզենա, այնտեղ խաղաղապահ ուժեր չի կարող բերել: Իսկ խաղաղապահները Ռուսաստանի փորացավն են: Եթե Ռուսաստանն ուզենա, որ դա այդպես լինի, Հայաստանին կզինի մինչև ատամները և հեքիաթ չի պատմի, որ եթե Ադրբեջանը մեզնից զենք չգնի, ուրիշից կգնի: Քո ի՞նչ գործն է, դու մի տուր, թող ուրիշից գնեն: Ռուսները մինչև հիմա ամերիկացիներին դատապարտում են, որ Հիտլերին գաղտնի ֆինանսական միջոցներ էին տրամադրել: Իրենք ավելի վատն են անում, հիմա Ադրբեջանի ձեռքից փողը բացահայտորեն վերցնում են, իրենց գործարաններն աշխատեցնում: Բայց Ադրբեջանը հաջողության չի հասնում: Հիմա, եթե Ադրբեջանի ժողովուրդը էշ չլիներ, կապստամբեր, կասեր՝ փողերս ի՞նչ եղան, բա ասում էիր՝ հարցը կլուծվի: Իսկ մյուս համանախագահնե՞րը: Այդ համանախագահներից ոչ ոք հարցի լուծում չի ուզում: Նրանք ասում են՝ խնդիրը պետք է կարգավորվի, իսկ կոնֆլիկտաբանության մեջ կարգավորվելն ավելի շատ նշանակում է կառավարել կոնֆլիկտը: Եթե լուծեն, չեն կարող կառավարել: Ադրբեջանը պարբերաբար իր գործելաոճով փորձում է ձախողել ցանկացած գործընթաց, հետագայում ի՞նչ սպասել: Ադրբեջանի ռազմավարությունը շատ պարզ է՝ այնքան ձգել իրավիճակը, մինչև Հայաստանի տնտեսությունը ոչնչանա, արտագաղթի հետևանքով երկիրը սպառվի: Այսօր արտագաղթը չի կասեցվում, երկրում արդյունաբերություն չի զարգանում, կոռուպցիան չի դադարում, տնտեսությունը չի զարգանում: Եթե մենք պետություն չդառնանք, այս վիճակը շարունակվելու է, 15-20 տարի հետո բանակ ո՞վ է զորակոչվելու: Երկու անգամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր