Դեպի վեր

Դասականից հայկական ջազ՝ ֆրանսահայ երգչուհի Օդրե Քեսեջյանի հետաքրքիր ոճափոխությունը

bravo.am05/12/2020, 7:42

Դասականից հայկական ջազ՝ ֆրանսահայ երգչուհի Օդրե Քեսեջյանի հետաքրքիր ոճափոխությունը

Ֆրանսիայում խիստ մեկուսացումն ավարտվում է այսօր, սակայն ակտիվ կյանքին մարդիկ կվերադառնան տարբեր փուլերով։ Մարտի 16-ից սկսված մեկուսացումը եւ չեղարկված բազում համերգները ծանր վիճակի բերեցին արվեստի ոլորտը, արտիստները սկսեցին ավելի ակտիվ հանդես գալ համացանցում։ Դրական կողմն այն էր, որ այս տիրույթում կարողացանք բացահայտել շատ արվեստագետների։ Այս շրջանում «գտա» մի ֆրանսահայ երգչուհու, ով ծնվել է Ֆրանսիայում, կարիերան սկսել դասական ոլորտում եւ չնայած իր հաջողություններին՝ փոխել է երաժշտական ոլորտը եւ վերադարձել արմատներին: Օդրե Քեսեջյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է գալիս հետաքրքիր ակապելաներով։ Մեկուսացումը երգչուհուն հնարավորություն է ընձեռել շատ զբաղվել երաժշտությամբ, երգել եւ ստեղծագործել, մենք էլ փորձեցինք մեր ընթերցողներին ծանոթացնել նրա հետ։

6


Ֆրանսիայում ծնված հայազգի երգչուհու հայկական անունը Անի է, նա երգել սկսել է փոքրուց, ուսման սկզբում դասական երաժշտության մեջ եղել, իսկ հայ ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանի ձայնը ճակատագրական է եղել նրա կյանքում։

«Շատ փոքուց եմ սկսել երգել։ Տատիկս ասում է, որ նույնիսկ խոսելուց առաջ արդեն սկսել էի երգել։ Մեծացել եմ՝ միշտ ունենալով երգելու ցանկություն, 13-14 տարեկանում ընդունվեցի երաժշտական դպրոց։ Սկզբում նպատակ չունեի լիրիկական ժանրն ընտրել, սակայն ինչպես բոլոր երաժշտական գործիքների դեպքում՝ հիմքը դրվում է դասական երաժշտությամբ, ուսուցիչն ասաց՝ հիմքն ունենալուց հետո կկարողանամ փոխել ոճը»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Օդրեն։ Հենց սկզբից նա մեծ հաջողություններ է գրանցել եւ ամեն տարի մի քանի դասարան միանգամից է ավարտել, իսկ դասականի մեջ «հաստատվել» է 14-15 տարեկանում․ «Լսեցի «Նորման»՝ Հասմիկ Պապյանի կատարմամբ․ գամվել էի տեղումս եւ այդ պահին ասացի՝ այ, հենց սա եմ ուզում անել։ Հասմիկն իմ կյանքում հայտնություն էր, շատ եմ սիրում ձայնը, լիովին տարված էի նրանով, այդ պահից սկսած՝ ինձ համար պարզ էր, որ այդ մասնագիտությունն եմ ընտրելու՝ լիրիկական արտիստ»։

6


Այդպիսով երգչուհին շարունակել է կրթությունն այս ոլորտում, այնուհետեւ մեկնել արտերկիր՝ կատարելագործվելու։ Փարիզի եւ Լոնդոնի բարձրագույն հաստատությունների դիպլոմներով «զինված»՝ նա տասը տարի աշխատել է եւ հանդես եկել հեղինակավոր օպերաների բեմերում։ Աշխատել է Փարիզի ազգային օպերայում, Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու անվան երգչախմբում, ելույթ է ունեցել տարբեր երկրների ճանաչված արտիստների հետ։ Նրա ձայնը հնչում է նաեւ մի շարք ֆիլմերում, հաճախ մասնակցում է բարեգործական ծրագրերի։

Հենց կարիերայի սկզբում էլ դարձել է «Կարինե» օպերայի գլխավոր դերակատարը Փարիզում։ Այս դերակատարման շնորհիվ էլ հնարավորություն է ունեցել ծանոթանալ իր համար ճակատագրական ձայն ունեցող կնոջ՝ Հասմիկ Պապյանի հետ։ «Փարիզում ծանոթացա Հասմիկի հետ։ Ես չափազանց ուրախ էի նրան հանդիպել, նա էլ շատ բարեհամբույր էր, եւ Փարիզում իր գտնվելու ամբողջ ընթացքում շփվեցինք, նույնիսկ դասեր անցկացրեց ինձ հետ։ Տեւական ժամանակ գրավոր շփում ունեինք, տարիներ անց նա վերադարձավ Փարիզ՝ ելույթի, բնականաբար, գնացի դիտելու։ Երբ մտա հանդերձարան իրեն տեսնելու, նվիրեց իր ծաղկեփնջերից մեկը՝ լավ կարիերա մաղթելով։ Այդ խորհրդանշական վարդերը չորացրել եմ եւ պահել։ Ես այնքան զգացված էի նրա այդ քայլից․ ինքս ծաղիկներով գնացել էի նրան տեսնելու, եւ նա ինձ նվիրեց մեկ այլ փունջ»,-հուզված պատմեց Օդրեն։

6


Գեղեցիկ կարիերայից հետո դասական երաժշտության ոլորտը մի պահ սկսել է միատոն թվալ երգչուհուն եւ նա փոխել է ոճը․«Միշտ էլ սիրել եմ երաժշտական տարբեր ոճեր եւ մի պահ ինձ զգացի մի փոքր լճացման մեջ, կարծես անընդհատ նույնն էի անում, նույն գործելաոճն էր ամեն տեղ եւ՝ բավականին կոշտ։ Ցանկություն ունեի բացահայտել երաժշտական ոճեր եւ շատ նեղվում էի, որ չեմ կարող երգել։ Այնքան ոճեր կային, որ սիրում էի՝ սկսած հայկական երաժշտությունից մինչեւ ջազ»։
Մեր հայրենակցուհին նշեց, որ դասական երաժշտության ոլորտում լավ չի դիտվում, երբ այլ ոճում ես հանդես գալիս, եւ դժվար էր այդ առումով, ինչպես նաեւ ձայնի հետ կապված պետք է ամեն ինչ վերակառուցե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր