Դեպի վեր

Պայմանավորվածությունների առաջին պտուղները. հրադադարի խախտման ռեժիմը նվազել է շուրջ 3 անգամ

armtimes.com10/11/2018, 12:54

Պայմանավորվածությունների առաջին պտուղները. հրադադարի խախտման ռեժիմը նվազել է շուրջ 3 անգամ

Անցած շաբաթվա ընթացքում` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման նման ցածր ցուցանիշ վերջին շրջանում չենք ունեցել:

Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:

Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:

«Նվազումը շատ դրական է: Եւ, իհարկե, նաեւ կապ ունի Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունների հետ», - այս մասին մեր զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոնսակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, արցախյան սահմանի երկայնքով հակառակորդը 2 շաբաթ առաջվա դրությամբ հրադադարի ռեժիմը խախտել է 2300 անգամ, մեկ շաբաթ առաջվա դրությամբ 3000 անգամ, իսկ անցած շաբաթվա ընթացքում խախտվել է ընդամենը 1000 անգամ: Ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ նվազումը եւ արդյո՞ք այս ցուցանիշը կարելի է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486.5
EUR550553
RUR7.287.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր