Դեպի վեր

Փաստաբան․ Լյովա Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

azatutyun.am09/12/2019, 6:12

Փաստաբան․ Լյովա Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքներին:։

60-ամյա Սարգսյանին ևս երկու մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար:

Նա հետախուզվում էր դեռ անցած տարվանից մեկ այլ քրեական գործով․ այս դեպքում ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:

Առաջիկա ժամերին դատարանը կքննի նրա կալանավորման հարցը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Լյովա Սարգսյանը իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, ազդեցություն է ունեցել 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողության ծրագրում շինարարական և ծառայություններ մատուցող ենթակապալառու ընկերությունների ընտրության հարցում։ Պարզվել է, որ ենթակապալառու ընկերությունների ընտրությունն իրականացվել է ոչ թե ծրագրի ինժեների և Կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնյաների համաձայնությամբ, այլ փաստացի այդ գործընթացները ղեկավարվել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։

Տեղի ունեցածը վերաբերում է 2015 թվականին, երբ կապի և տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն է եղել, որը քրեական գործով վկայի կարգավիճակ ունի։

Նախկին նախարարն «Ազատության» զանգերն անպատասխան թողեց։ Լևոն Սարգսյանը, ըստ քննչական կոմիտեի, գործակցել է ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ միասին։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Արման Նշանյանն ասաց․ - «Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լյովա Սարգսյանը, քննության ընթացքում ձեռք բերված տվյալների հա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր