Դեպի վեր

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

armtimes.com11/20/2018, 6:00

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Ազգային ժողովն, ինչպես հայտնի է, չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը պիտի պետականորեն ապահովվեր այնպես, ինչպես ապահովվում է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը: Եվ ընդդիմադիր քաղաքական շրջանակները շտապեցին սա ներկայացնել որպես «անաստվածություն», «աղանդավորների հաղթանակ», «ազգային ինքնության հիմքերը խարխլելու փորձ» եւ այլն:

Իրականում բուն խնդիրն, իհարկե, բյուջեի հաշվին լրացուցիչ մի քանի (կամ մի քանի տասնյակ) թիկնապահներ պահելը չէ, խնդիրը շատ ավելի խորն է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հասարակության մեջ բացարձակ եւ անառարկելի հեղինակություն ունենային, որեւէ իշխանություն (անգամ հասարակության լիակատար աջակցությունը վայելող) չէր համարձակվի չընդունել այդ նախագիծը եւ դրանից հետո դուրս գալ «մարդամեջ» ու նայել մարդկանց աչքերին: Ավելին՝ դա անգամ քննարկման առարկա չէր դառնա. նախագիծը կներկայացվեր եւ կընդունվեր առանց որեւէ առարկության: Այսինքն՝ իրականում բուն խնդիրն այն է, թե ինչո՞ւ Եկեղեցին ու Կաթողիկոսն այդպիսի անառարկելի հեղինակություն չունեն:

Այո, տոտալիտար աղանդներն «աշխատել են» այդ ուղղությամբ, այո, քիչ չեն արտաքին ուժերը, որոնք կցանկանային թուլացած տեսնել այդ կարեւորագույն ազգային ինստիտուտներից մեկը, բայց խոստովանենք, որ հիմնական պատճառն այնուամենայնիվ ներսում է: Արդյո՞ք Եկեղեցին ինքը ամեն ինչ արել է՝ հասարակության կյանքում առանցքային դերակատարում ստանձնելու եւ անառարկելի հեղինակություն վայելելու համար:

Հայաստանում տարիներ շարունակ ընտրություններ են կեղծվել, հարյուրավոր անմեղ մարդիկ են հայտնվել բանտերում, հազարավոր ընտանիքներ կորցրել են ունեցած-չունեցածն ու արտագաղթել, երկիրը թալանվել է ահավոր դաժանությամբ... Քանի՞ անգամ եք տեսել, որ Եկեղեցու ներկայացուցիչները խոսեն այս խնդիրների մասին, քանի՞ բարձրաստիճան հոգեւորական եք տեսել իշխանություններից կամ օլիգարխներից հալածված խեղճուկրակների կողքին: Չեք տեսել: Փոխարենը՝ տեսել եք բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների կողքին՝ ծանրումեծ, հանդիսավոր, ավելի հաճախ՝ որպես պարտադիր ատրիբուտ: Արդարացումն էլ միշտ պատրաստ է եղել՝ Եկեղեցին, հասկանում եք, պետությունից անջատված է, հետեւաբար՝ քաղաքական ու տնտեսական գործընթացներին չպիտի մասնակցի: Բայց՝ տնտեսական «գործընթացներին» լավ էլ մասնակցել է (քանի՞ բարձրաստիճան հոգեւորականի գիտեք, որ լուրջ բիզնեսներ չունենա)...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր