Դեպի վեր

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

armenpress.am05/26/2020, 1:18

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը նախևառաջ տեխնիկական կրթություն և աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ucom ընկերությունը։

«Համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի և զարգացման, կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ կառույց է, որը Հայաստանում հանդես է եկել որպես թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններ մատուցող միասնական օպերատոր։ Ucom-ը նաև նորարարական տեխնոլոգիաներ է ներմուծում ու գործարկում՝ բաժանորդներին նոր տեսակի ծառայություններ հասցնելով։ Մեր թիմն զբաղվում է բաժանորդների խնդիրների լուծմամբ՝ անկախ այն փաստից, թե որքանով են բաժանորդները տիրապետում տեխնոլոգիաներին կամ իրենց հասցեում տեղադրված սարքավորումներին», - նշել է Ucom ընկերության զանգերի սպասարկման կենտրոնում տեխնիկական աջակցման համակարգող Ռազմիկ Հովհաննիսյանը։

Տեխնիկական աջակցման թիմից Վիկտորիա Միսակյանը, ով ռադիոտեխնիկայի մասնագետ է, համոզված է, որ ամեն ինչի հիմքում գիտելիքն է, իսկ տեխնիկական բաժինը հնարավորություն է ընձեռում ուղեղը միշտ աշխատացնել, տրամաբանորեն մոտենալ խնդրի լուծմանը, այն տարբեր կողմերից դիտարկել, զարգանալ և ինքնակրթվել։

Տեղեկատվական կենտրոնի աշխատակից Դալաքյան Մերին կարծում է, որ Ucom-ն ամուր ներքին կորպորատիվ մշակույթ ունի և կարևորում է հայաստանյան իրականությունում աշխատակիցների և բաժանորդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորումը։ «Ամենալավ բաժինը մերն է, որովհետև աշխատանքային գրաֆիկը ճկուն է։ Եթե սիրում եք մարդկանց օգնել, ապա ամենահետաքրքիր աշխատանքը հենց այստեղ է։ Այն նաև ծանր է․ պահանջվում է համբերատարություն, բաժանորդներին հասկանալ, դրության մեջ մտնել, ժամանակ առ ժամանակ շատ մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր