Դեպի վեր

«Բաց թող ինձ». Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել  նոր երգի հոլովակը

armenpress.am01/22/2019, 10:36

«Բաց թող ինձ». Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել  նոր երգի հոլովակը

Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Բաց թող ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:

Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը:

«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Հոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով:

Վահագ Ռաշի խոսքով՝ իրեն շատ դուր է եկել մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին:

Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի արդեն իսկ սիրված «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի հոլովակը:

Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) ծնվել է 1982 թվականին Արթիկում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Երաժշտական կարիերան սկսել է «Աշնան քամի» երգով, որը նաև ունեցավ տեսահոլովակ: Երգեր ունի, որոնք գր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր