Դեպի վեր

ԱՄՆ-ն անսպասելի հիշել է Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը

1in.am06/26/2019, 5:36

ԱՄՆ-ն անսպասելի հիշել է Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է և նաև Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ, ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին: Խոսքն իհարկե ուղղակի, ուղիղ վերաբերման մասին չէ, սակայն Շերմանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Կոնգրես, որով նախատեսվում է սահմանափակել Ադրբեջանին սպառազինության վաճառքը, մասնավորապես այն տեսակները, որոնք Բաքվին թույլ կտան հարվածել քաղաքացիական օդանավերին:

Շերմանի նախաձեռնությունը պայմանավորված է Ստեփանակերտի օդանավակայան քաղաքացիական չվերթերի անվտանգության խնդրով՝ կապված այն սպառնալիքների հետ, որ Ադրբեջանը 2011 թվականից սկսած հնչեցնում է՝ քաղաքացիական չվերթ կատարող օդանավերին հարվածելու վերաբերյալ: Շերմանը կարծում է, որ օրենքի ընդունումը հզոր ազդակ կլինի Բաքվին, որ չի կարող իրեն թույլ տալ նման բան՝ հարվածել քաղաքացիական օդանավերին:

Հեղինակավոր կոնգրեսականի նախաձեռնությունն իսկապես հետաքրքիր է: ԱՄՆ-ը փաստորեն անսպասելի հիշում է Ստեփանակերտի օդանավակայանի և դեպի այնտեղ անվտանգ քաղաքացիական չվերթ իրականացնելու հարցի մասին: Հատկանշական է, որ այդ նախաձեռնությունը փաստորեն հաջորդում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որ օրեր առաջ տեղի ունեցավ ԱՄՆ մայրաքաղաքում:

Ստեփանակերտի օդանավակայանը նորոգվեց և արդիականացվեց մի քանի տարի առաջ՝ 2011 թվականին: Այն պատրաստ է ընդունել չվերթեր, սակայն Բաքվի սպառնալիքը կասեցրել է շահագործումը: Հայտնի է Սերժ Սարգսյանի խոսքը, որը հայտարարել էր, թե լինելու է Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:

Սակայն այդ չվերթը այդպես էլ տեղի չունեցավ: Ստեփանակերտի օդանավակայանի թեման «առկայծեց» որոշ ժաման...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր