Դեպի վեր

ԲՏԱ նախարար Արշակյանն աշխատակազմին է ներկայացրել նախարարի  նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին

armenpress.am08/3/2020, 2:48

ԲՏԱ նախարար Արշակյանն աշխատակազմին է ներկայացրել նախարարի  նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել և շոշափելի հաջողություններ է արձանագրել։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։

Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։

Նախարար Հակոբ Արշակյանը խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է կախված, թե Հայաստանն ապագայում կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։

«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։


Վիկտորիա Պողոսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ


Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

07.03.1982թ., ք. Երևան

Կրթություն

1998-2003թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, մագիստրոսի աստիճան, Ֆինանսներ և ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր