Դեպի վեր

Քոչարյանը չի փոխվել կամ՝ ամոթալի «քսիֆ» Պուտինին

1in.am11/8/2019, 5:42

Քոչարյանը չի փոխվել կամ՝ ամոթալի «քսիֆ» Պուտինին

Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների՝ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է. այսօր հրապարակված հոդվածում գրել է Ռոբերտ Քոչարյանը, որն անազատության մեջ է գտնվում՝ մեղադրվելով ծանրագույն հանցագործությունների կատարման մեջ:

Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանն այս հոդվածը, որի բովանդակությանն անդրադառնալ չենք ուզում, գրել է հենց այս նախադասությունն ընդգծելու համար:

Դժվար չէ հասկանալ ազատազրկված նախագահի մոտիվացիան: Անցած ամիսների ընթացքում նա կատարելապես ձախողել է «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» արհեստական օրակարգը ու հիմա կտրուկ փոխել է մարտավարությունը՝ հասարակության աջակցությանը դիմելու և այլընտրանք ձևավորելու փոխարեն ձևակերպելով «հինգերորդ շարասյուն» ձևավորելու հայտ:

Հասարակությունն ունի կոնսենսուս, որը, սակայն, արտահայտում է համընդհանուր մերժում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:

Ավելին, անցած մեկուկես տարիների ընթացքում երկրորդ նախագահը չի կարողացել անգամ կուսակցություն ձևավորել, իսկ նրա աջակիցների թիվը նույնիսկ նվազում է, որի լավագույն ցուցիչը մարզերում Քոչարյանի աջակցության համար նախաձեռնված ստորագրահավաքի զրոյական արդյունքն է:

Այլընտրանք ձևավորելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն ֆինանսական, մեդիա, այլ նաև՝ մարդկային, քաղաքական, գաղափարական ռեսուրսներ: Ո՞րն է Քոչարյանի թիմը, արդյո՞ք այն մարդիկ, որոնք գումարի դիմաց պարբերաբար հայտնվում են դատարանների շենքերի առջև: Նման պոտենցիալով հնարավոր չէ անգամ մեկանգամյա ակցիաներ կազմակերպել, էլ չասած՝ կուսակցություն ձևավորելու կամ այլընտրանք դառնալու մասին:

Քաղաքական ասելիք Քոչարյանը չի ունեցել ո՛չ իշխանության տարիներին, ո՛չ հիմա, էլ չխոսենք նախկին պարտկոմի արժեքային-գաղափարական կրեդոյի մասին:

Ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում կոնսոլիդացնել հասար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր