Դեպի վեր

Ոստիկանները բերման են ենթարկել Արմավիրի մարզի գյուղերում առերևույթ տասնյակ գողություններ կատարած անձին

armenpress.am02/16/2019, 12:42

Ոստիկանները բերման են ենթարկել Արմավիրի մարզի գյուղերում առերևույթ տասնյակ գողություններ կատարած անձին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում Աղավնատուն գյուղի բնակիչը հաղորդում էր տվել, որ ավտոտնակից գողացել են աշխատանքային գործիքներ և էլեկտրական սարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ ավտոտնակի դարպասը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Պոկել էին կախովի կողպեքն ու անարգել ներս մտել:
Դեռ 2018 թվականի ապրիլ-մայիսից սկսած՝ Վաղարշապատի ոստիկանությունում, Աղավնատուն գյուղի տարածքում գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվել։

Մի քանի անգամ գողացել էին էլեկտրասնուցման ենթակայաններից բջջային օպերատորների ծածկույթն ապահովող աշտարակների թանկարժեք մալուխներ։ Հենց ենթակայանից պարզապես կտրել ու տարել էին տարբեր երկարության մալուխ՝ մի անգամ 10 մետր, մի անգամ՝ 40, մեկ ուրիշ անգամ 100 մետր և այլն:
Ոստիկանությունում ստացվել էին նաև Աղավնատան առանձնատներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր։ Մաթևոսյան փողոցի 24-րդ տնից, տարբեր ժամանակահատվածներում գողացել էին սառնարան, լվացքի մեքենա, գազային ջրատաքացուցիչ և կենցաղային այլ իրեր:
Գյուղի Երիտասարդական 3-րդ փողոցի տներից մեկի օժանդակ շինության մուտքի դռան կախովի կողպեքը կոտրել էին, մտել ներս ու գողացել շուրջ 500 հազար դրամի հաստոցներ, եռաֆազ հոսանքի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր