Դեպի վեր

Մեր շարքերում իրական հերոսներ կան. Արտակ Իգիթյանը ֆիլմ է նկարում Շավարշ Կարապետյանի մասին

armenpress.am05/18/2020, 5:30

Մեր շարքերում իրական հերոսներ կան. Արտակ Իգիթյանը ֆիլմ է նկարում Շավարշ Կարապետյանի մասին

Ջրասուզալող մարզաձևի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի կյանքը հերոսական սխրանքների իրական շարք է: Նրա կողմից փրկվել են անկառավարելի ավտոբուսի 30, լճում խորտակված տրոլեյբուսի ավելի քան 20 ուղևոր, նա մասնակցել Է Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի փրկարարական աշխատանքներին և տարբեր ժամանակներում ու վայրերում փրկել է ջրում խեղդվելու վտանգում հայտնված տասնյակ մարդկանց: «Ճակատագրին ծառայելու» գինը բարձր է և անարդար, բայց Շավարշի կյանքի պատմությունը իրական ոգեշնչում է կյանքի հանդեպ սիրո, նպատակներին հասնելու, աննկարագրելի մարդկային հերոսությամբ բնութագրվող ընտրության մասին ֆիլմ ստեղծելու համար:

«Արմենպրես»-ը զրուցել է ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ, ով պատրաստվում է ֆիլմ նկարահանել Շավարշ Կարապետյանի և 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճում տեղի ունեցած հայտնի դեպքի մասին:

-Պարոն Իգիթյան, ինչպես տեղեկացանք, «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ սկսում եք Շավարշ Կարապետյանի սխրագործության մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքը:

-Այո, այդպես է: «Հայֆիլմ» կինոստուդիան ինձ դիմեց Շավարշ Կարապետյանի սխրագործությանը նվիրված «20» կոչվող ֆիլմը նկարահանելու առաջարկով: Իրականում այս փառահեղ պատմության ֆիլմի սցենարը ես մշակել էի դեռևս 2011 թվականին: Գաղափարն առաջացավ իմ` «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի պրեմիերայից հետո. այդ ժամանակ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժապավենից հետո անհագ ցանկություն ունեի ստեղծելու ապրեցնող որևէ մի բան:

Շավարշի պատմությանը ես շատ վաղուց էի ծանոթ, սակայն հենց այդ ժամանակ սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել այն. ֆիլմը մեր հայրենակցի սխրագործության և հերոսության, ինքնազոհության և մեծահոգության մասին իրական պատմություն է, և իրականության փաստերի վրա հիմնված նման պատմության էկրանավորումը ցանկացած ռեժիսորի համար երազանք է:

Ի սկզբանե, մեր ցանկությունն էր ֆիլմը բաց թողնել Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ, բայց կազմակերպչական և ֆինանսական պատճառներով պրոդյուսերների կողմից նախագիծը կասեցվեց, և ես իմ գաղափարի իրականացումը հետաձգեցի մինչև առաջին իսկ հարմար պահը: Կարծես թե վերջապես այդ ժամանակը եկել է:

Ինձ ուրախացնում է հատկապես այն, որ նախագծի իրականացումը հանձն է առել «Հայֆիլմ» կինոստուդիան. պատմությամբ և ավանդույթներով կինոստուդիան մեր ազգային խորհրդանիշերից և բրենդերից ամենաճանաչելիներից է: Ես հավատում եմ, որ Շավարշ Կարապետյանի սխրագործության մասին այսպիսի նշանակալի և ամբիցիոզ նախագծի հաջող իրականացումը կարող է դառնալ «Հայֆիլմի» վերածննդի համար կարևոր իմպուլս:

-Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը: Հենց իրադարձության, թե՞ Շավարշի կյանքի մասին:

-Ֆիլմը մեծամասամբ կարելի է համարել կենսագրական, որի առանցքն ու գագաթնակետը, իհարկե, կլինի 1976 թվականի սեպտեմբերի 16-ի դրամատիկ իրադարձությունը: Պատկերացրեք, 23-ամյա գեղեցիկ երիտասարդ մարզիկը, ջրասուզալող մարզաձևի ԽՍՀՄ չեմպիոնը առավոտյան վազքից եղբոր հետ վերադառնում է տուն: Կյանքը լի է խաղաղությամբ և ապագայի հանդեպ վստահությամբ: Եվ հանկարծ նրա աչքերի առջև ուղևորներով լի տրոլեյբուսը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնում է Երևանյան լիճը: Մի քանի վայրկյանում կայացվում է ճակատագրական որոշում. առանց սեփական անձի, կարիերայի և որևէ այլ բանի մասին մտածելու Շավարշը վայրկենապես նետվում է ջրով ծածկված տրոլեյբուսի հետևից և սկսում է մեկը մյուսի հետևից փրկել ջրի մեջ 10 մետր խորությունում հայտնված մարդկանց:

Նա անվերջանալի թվացող 20 րոպեներ է անցկացնում սառը ջրում. ժամանակ առ ժամանակ 10 մետր խորությունից ավելի ներքև սուզվելով՝ միայնակ մեկ առ մեկ դուրս է բերում մարդկանց: 92 ուղևորից 46-ին դուրս է հանում ջրից, բայց նրանցից միայն 20-ի կյանքն է հաջողվում փրկել: Քանի-քանի անգամներ եմ գլխումս պատկերել այդ տեսարանները…

Իրագործած սխրանքի համար ականավոր լողորդը «թանկ է վճարել»: Այդ ժամանակ Շավարշն արդեն աշխարհի 10-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի, եվրոպայի 13-ակի և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն էր ջրասուզալող սպորտաձևում։

Տրոլեյբուսի կոտրված ապակիներից ստացած վնասվածքների ու ջրի հիպոթերմային պայմանների պատճառով մարզիկի մոտ առաջանում է արյան ընդհանուր վարակում և երկկողմանի թոքաբորբ: Հետագայում առողջական խնդիրները Կարապետյանին ստիպեցին ավարտել մարզական կարիերան: Այնուամենայնիվ, վերականգնվելուց հետո այս զարմանալի մարդուն հաջողվեց սահմանել ևս մեկ ռեկորդ՝ դառնալով աշխարհի 11-ակի ռեկորդակիր: Շավարշի պատմությունը ոչ միայն մարդու կյանքի, այլև մարզական կամքի, ոգու մեծ հաղթանակի պատմություն է: Սա իսկական կինեմատոգրաֆիական կտավ է:

-Հիմա ամբողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, բազմաթիվ նախագծեր չեղարկվում են, կրճատվում են դրանց բյուջեները.. Ինչպե՞ս եք դուք նախատեսում ֆիլմի ստեղծման ֆինանսավորումը:

-Շավարշի պատմությունը հետաքրքիր և ունիվերսալ է ցանկացած երկրի հանդիսատեսի մենթալիտետի համար. սա պատմություն է հերոսի և այն արժեքների ու նպատակի մասին, որոնց ձգտում է հասնել մարդը: Այդ պատճառով, ստեղծված իրավիճակում նման մեծամասշտաբ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով: Ֆինանսական տեսանկյունից ճիշտ և արդյունավետ է նման մոտեցումը. սա մեր և «Հայֆիլմ» կինոստուդիայի ընդհանուր դիրքորոշումն է:

Իհարկե, այսօր նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն արագացնում է կինոարտադրության գործընթացը, այդ պատճառով ընդհանուր աշխատանքում ամենակարևորներից է նախապատրաստական փուլը, որի աշխատանքներում կարող են ներգրավվել ընկերությունները՝ համատեղ արտադրության նպատակով: Ներկա պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում և այն կիրականացնեն այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների:

-Դերասանական կազմի քասթինգն արդեն անցկացվե՞լ է: Ինչպե՞ս եք ընտրելու դերասաններին:

-Այս պատմության արժեքները համընդհանուր և համամարդկային են, ուստի ցանկացած դերասանի կամ պրոդյուսերի սցենարը պատմել և ներկայացնելը հեշտ է: Ինձ համար շատ կարևոր է մեր նախագծին միջազգային բնույթ տալը: ֆիլմում մասնակցելու են դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից և Իտալիայից, ինչը ֆիլմի ապագա վարձույթի և լայն լսարանի ապահովման տեսանկյունից հեռանկարային կլինի:

-Չունե՞ք մտավախություն, որ Ֆասթ-էքշնի, հոլիվուդյան երևակայական և ուշագրավ հերոսների դարաշրջանում Շավարշի պատմության սյուժեն կարող է բավականաչափ հոլիվուդյան չթվալ:

-Իհարկե, ոչ (ժպտում է,-խմբ.): Ճիշտ է, կարևոր է շարժվել նորաձև և հոլիվուդյան թրենդերին համընթաց: Ի վերջո, դա այն է, ինչով «դաստիարակվել է» վերջին տասնամյակի հանդիսատեսը՝ դառնալով բավականին քմահաճ ժանրի, դերասանական կազմի և պրոդյուսերի և նրա ֆիլմոգրաֆիայի ընտրության հարցերում: Նախքան ֆիլմը դիտելը, հանդիսատեսն առավել հաճախ ուշադրություն է դարձնում գովազդին և վարկանիշերին:

Բայց հատկապես կարևոր է այն, որ կինոինդուստրիայի մեջ եկել է մի շրջան, երբ կա իրական պատմությունների պահանջարկ` ոչ թե մտացածին, այլ այնպիսի պատմությունների և դեպքերի, որոնք կարող են պատահել յուրաքանչյուրի հետ, այնպիսի պատմության, որտեղ յուրաքանչյուրը կարող է լինել ականատեսը, մասնակիցը լինել ինչ-որ փառահեղ կամ, ցավոք, ողբերգական իրադարձության: Հանդիսատեսին այսօր ճշմարտության կարիք ունի, անգամ, եթե ժապավենը գունավորված է ռեժիսորական հնարքներով:

Իմ կարծիքով հիմա մենք կինոյի զարգացման այն շրջափուլի ականատեսն ենք, երբ արդեն թանկարժեք հատուկ էֆեկտների կամ հոլիվուդյան հնարքների անհրաժեշտություն չկա. համենայն դեպս փորձառու կինոդիտողին դրանով չես զարմացնի: Իրական դեպքերի վրա հիմնված հաջողված նախագծի վառ օրինակներից է «Չերնոբիլ» սերիալը:

-Շավարշի պատմությունն իսկական էքշըն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր